Արտասահմանցիները ՌԴ-ում կարող են անհարմարություննե՞ր առաջացնել բնիկների համար

28 նոյեմբերի 2006 - 18:53 AMT  19:32 GMT
Վերջին ժամանակներս Ռուսաստանում հաճախակի դարձած սպանությունները` ռասայական եւ քսենոֆոբիական հողի վրա, շատ լուրջ խնդիր երեւան բերեցին. կարո՞ղ է արդյոք ռուսական պետությունը պահպանել այն փոքրաթիվ արդեն ոչ թե դաշնակիցներին, այլ նույնիսկ համախոհներին: Խոսքը, առաջին հերթին Հայաստանի մասին է, որը չնայած «դարավոր բարեկամության մասին» ամպագոռգոռ բառերին, բոլորից շատ է տուժում ռուսական ազգայնամոլությունից ու շովինիզմից: Եւ որքան էլ չհանգստացնեին Հայաստանին տարբեր մակարդակների ռուս ղեկավարները, մինչեւ երկրի ղեկավար, վիճակը օր օրի վատանում է:
---