Արտասահմանցիները ՌԴ-ում կարող են անհարմարություննե՞ր առաջացնել բնիկների համար

Կարո՞ղ է արդյոք ռուսական պետությունը պահպանել այն փոքրաթիվ արդեն ոչ թե դաշնակիցներին, այլ նույնիսկ համախոհներին

Վերջին ժամանակներս Ռուսաստանում հաճախակի դարձած սպանությունները` ռասայական եւ քսենոֆոբիական հողի վրա, շատ լուրջ խնդիր երեւան բերեցին. կարո՞ղ է արդյոք ռուսական պետությունը պահպանել այն փոքրաթիվ արդեն ոչ թե դաշնակիցներին, այլ նույնիսկ համախոհներին: Խոսքը, առաջին հերթին Հայաստանի մասին է, որը չնայած «դարավոր բարեկամության մասին» ամպագոռգոռ բառերին, բոլորից շատ է տուժում ռուսական ազգայնամոլությունից ու շովինիզմից: Եւ որքան էլ չհանգստացնեին Հայաստանին տարբեր մակարդակների ռուս ղեկավարները, մինչեւ երկրի ղեկավար, վիճակը օր օրի վատանում է:
PanARMENIAN.Net - Չգիտես ինչու, հենց հանդուրժողականության միջազգային օրը սպանվեց 15-ամյա հայ տղան: Մի՞թե նա այդքան վտանգավոր է ռուս տեղաբնիկի համար, թե արտասահմանցու սպանությունը Ռուսաստանում մինչեւ այժմ նորմալ բան է համարվում, եթե ոչ հերոսություն: Իսկ այդ ամենը երեկ չէ, որ սկսվել է, այլ դեռ մինչեւ 1917 թվականի հեղափոխությունը, երբ «Սպանի՛ր ջհուդներին, փրկիր Ռուսաստանը» կարգախոսը կասկածների տեղիք չէր տալիս: Այժմ այդ կարգախոսը կարելի է վերագրել ցանկացած ազգի ներկայացուցչի եւ դա եւս վրդովմունք չի առաջացնի: Գրողների եւ հրապարակախոսների արտահայտությունները, հասկանալի բան է, հաշիվ չեն. նրանց ամենից քիչ կարդում են «Ռուսաստանը ռուսների համար» գաղափարախոսները, իսկ նրանց խնամարկյալները` առավել եւս:

Եթե ՌԴ-ին իրոք պետք չեն դաշնակիցներ Կովկասում, ապա դա կարելի է անել առանց անմեղ մարդկանց սպանությունների: Թե՞ Ռուսաստանը այնքան է սովորել որ իրենից վախենում էին, որ այսօր էլ` XXI դարում, գործում է քարանձավային օրենքներով: Այս պայմաններում, Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում անցնող միջոցառումների անցկացումը դժվար է տեղին համարել: Այս կապակցությամբ, հարց է ծագում. ինչպե՞ս կարելի է 102-րդ ռուսական ռազմակայան զինակոչել այլազգիների նկատմամաբ անհանդուրժողականութան միջավայրում մեծացած մարդուն: Կարելի՞ է արդյոք երաշխավորել, որ զինծառայողներից մեկի մտքով չի անցնի զբաղվել տեղական բնակչության «հրազենային որսով»: Գուցե սա եւ չափազանցված է, սակայն հայերն արդեն այնքան անգամներ են կուրորեն հավատացել «եղբայրական ժողովուրդներին», որ պետք է պատրաստ լինել ամեն ինչի:

Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը դիմել է ՌԴ ԱԳՆ եւ ՆԳՆ` խնդրելով Մոսկվայի շրջանում Հայաստանի 15-ամյա քաղաքացու սպանության շտապ հետաքննություն անցկացնել: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանի խոսքերով, ՌԴ ԱԳՆ-ն հետեւում է իրավիճակին եւ հույս ունի, որ մարդասպանները կձերբակալվեն մոտ ապագայում:

ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը զարմանալիորեն արագ արձագանքեց: «Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարում է ազգային անհանդուրժողականության հողի վրա կատարված այդ եւ այլ հանցագործությունների կտրուկ քննադատությամբ: Մենք կձգտենք անցկացնել մանրակրկիտ հետաքննություն եւ պատժել մեղավորներին: Քսենեֆոբիան խորապես օտար է մեր ժողովրդին, ուղղափառության հիմքունքներին, լայնորեն դատապարտվում է Ռուսաստանի հանրության կողմից»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը` սպանության կապակցությամբ:

Կարծես ՌԴ ԱԳՆ հայտարարությանը հակակշիռ, Դաշնային միգրացիոն ծառայության փոխտնօրեն Վյաչեսլավ Պոստավնինը հայտարարեց, որ իր երկիրը չպետք է թույլ տա իր տարածքում «էթնիկ անկլավների» գոյացումը, որտեղ արտասահմանցիները «կարող են անհարմարություններ առաջացնել բնիկների համար»: Նա գտնում է, որ Ռուսաստանի շրջաններից ցանկացածում այլազգիների կոմպակտ բնակումը չպետք է անցնի 17-20 տոկոսը: «Այն դեպքում, եթե որեւէ բնակավայրում կամ տեղանքում գաղթականների թիվն անցնի 20 տոկոսը, այդ շրջանում հնարավոր է տեղաբնիկների դժգոհություն կամ անհարմարություն»,- ասել է Պոստավնինը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

Ավելի վաղ` Մոսկվայի եւ Թբիլիսիի աննախադեպ հակամարտության եւ երկրի տարբեր շրջաններում բռնկված մեջէթնիկական անկարգությունների ֆոնի վրա, նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ «տեղաբնիկների պաշտպանության կոչով»: Սակայն ամբողջ հարցը նրանում է, թե ում պետք է համարել բնիկ այն երկրում, որտեղ ավելի քան 100 ազգություն է ապրում: Մենք շատ ենք սիրում տեղի եւ անտեղի որպես օրինակ նշել ԱՄՆ օրինակը` ազգային փոքրամասնությունների նկատմամաբ վերբարմունքի հարցում: Ահա թե ինչ, այնտեղ այդպիսի հասկացություն չկա: Նրանք բոլորը Ամերիկայի քաղաքացիներ են եւ թե «նեգրի» եւ թե «լատինացու» համար կարելի լուրջ պատիժ ստանալ: Հասկանալի բան է, Ռուսաստանը Ամերիկա չէ, սակայն այդ դեպքում պետք չէ խոսել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է

Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---