Ադրբեջանը կրկին աչքի ընկավ

23 հունվարի 2007 - 19:30 AMT  22:27 GMT
Կրկին Բաքուն աչքի ընկավ: Այն ժամանակ, երբ «եղբայրական երկրի» վարչապետը ամբողջ աշխարհով մեկ հայտարարում է, թե Հրանտ Դինքի սպանությունը դա կրակոց էր, ուղղված Թուրքիայի դեմ, եւ նույնն են կրկնում Գլխավոր շտաբի ղեկավարն ու արտգործնախարարը` ըստ էության երկրի կարեւորագույն դեմքերը, Ադրբեջանն ավելի լավ բան չգտավ, քան հերթական անգամ իր իրական դեմքը ցույց տալը: Լավ էր լռեին, ավելի օգտակար կլիներ հենց Թուրքիայի համար:
---