Քաղաքականություն.

Երկքաղաքացիությունը` որպես հայ ազգի համախմբմանն ուղված քայլ

Հայաստանի համար, որի ժողովրդի 2/3-ն ապրում է երկրի սահմաններից դուրս, առավել ընդունելի է իսրայելյան տարբերակը

27 փետրվարի 2007
ՀՀ ԱԺ-ն երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Երկքաղաքացիության մասին» օրինագիծը: «Կողմ» քվեարկել է 66 պատգամավոր, 5-ը` «դեմ»: Երկքաղաքացիություն ունեցող անձինք կարող են մասնակցել Հայաստանի ընտրություններին միայն այն դեպքում, եթե բնակության վայրով Հայաստանում են հաշվառման ենթարկված: Տվյալ կետը ենթադրում է նաեւ վերը նշված անձանց հաշվառումը զինկոմիսարիատներում: Հայկական քաղաքացիություն կարող են ստանալ 18-ը լրացած անձինք, որոնք մշտապես բնակվել են Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում, ի վիճակի են բացատրվել հայերենով, ծանոթ են երկրի Սահմանադրությանը:
 
---