Աննա Ֆոտիգա.

Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում

28 փետրվարի 2007
Աննա Ֆոտիգա
Արդեն 15 տարի է ինչ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել: Այդ ընթացքում Լեհաստանը դարձավ Եվրամիության, ՆԱՏՕ-ի անդամ, ակտիվորեն համագործակցում է Հարավային Կովկասի երկրների հետ: Հայաստանն ընդգրկվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրում: Հայ-լեհական հարաբերությունների հեռանկարների մասին այսօրվա իրողությունների եւ եվրակառույցներում համատեղ գործակցության պայմաններում PanARMENIAN.Net-ին է պատմում Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան:

Կարեն Բեքարյան.

Հայաստանը կանցնի իր ուղին դեպի Եվրոպա

6 փետրվարի 2007
Կարեն Բեքարյան
Եվրոպական արժեքների համակարգը Հայաստանին հարազատ է, եւ ԵՄ-ի հետ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում համագործակցելու ծրագիրը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի վրա: Այն մասին, թե Հայաստանին ինչ է սպասվում այդ ծրագրի հաջող իրականացման դեպքում, PanARMENIAN.Net-ին պատմել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
 
---