Քաղաքականություն.

ԱՄՆ-Իրան. Ու՞մ նյարդերը տեղի կտան

Նախագահ Բուշին ընդամենը մեկ տարի է մնացել եւ նա կաշխատի ամբողջությամբ օգտագործել այն` փորձելու համար իր վերահսկողությունը հաստատել Մերձավոր Արեւելքի ողջ նավթի հանդեպ

7 ապրիլի 2007
Ապրիլի 6-ին նշանակված «X» օրը բարեհաջող անցավ ինչպես ամբողջ Իրանի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Թե որն էր Իրանի վրա հարձակվելուց հրաժարվելու ԱՄՆ-ի գլխավոր պատճառը, կարելի է միայն կռահել: Մահմուդ Ահմադինեժադը շատ ուժեղ քայլ կատարեց, ազատելով բրիտանացի ռազմական նավաստիներին հենց Սբ. Հարության տոնի նախօրեին` հասկացնելով աշխարհին թե որքան լուրջ է վերաբերվում կրոնին: Նավաստիների ազատումը, հավանաբար, արտոնված էր Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի կողմից, որը շատ ավելի իրավունքներ ունի, քան նախագահը:
 
---