ԱՄՆ-Իրան. Ու՞մ նյարդերը տեղի կտան

Նախագահ Բուշին ընդամենը մեկ տարի է մնացել եւ նա կաշխատի ամբողջությամբ օգտագործել այն` փորձելու համար իր վերահսկողությունը հաստատել Մերձավոր Արեւելքի ողջ նավթի հանդեպ

Ապրիլի 6-ին նշանակված «X» օրը բարեհաջող անցավ ինչպես ամբողջ Իրանի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Թե որն էր Իրանի վրա հարձակվելուց հրաժարվելու ԱՄՆ-ի գլխավոր պատճառը, կարելի է միայն կռահել: Մահմուդ Ահմադինեժադը շատ ուժեղ քայլ կատարեց, ազատելով բրիտանացի ռազմական նավաստիներին հենց Սբ. Հարության տոնի նախօրեին` հասկացնելով աշխարհին թե որքան լուրջ է վերաբերվում կրոնին: Նավաստիների ազատումը, հավանաբար, արտոնված էր Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի կողմից, որը շատ ավելի իրավունքներ ունի, քան նախագահը:
PanARMENIAN.Net - Անմիջական մասնակցություն ունեցավ դրան նաեւ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդի քարտուղար Ալի Լարիջանին: Ըստ իտալական Corriere della Sera-ի, հենց նա գտավ այն բանալին, որը ազատության դուռ բացեց բրիտանացի ռազմանավաստիների համար: «Եվ բրիտանական, եւ իրանական աղբյուրներն ընդգծում են, որ վճռական բեկումը կատարվեց մի շարք շփումներից հետո, այդ թվում, այն գիշերային հեռախոսազրույցներից հետո, որոնք տեղի ունեցան Թոնի Բլերի դիվանագիտական հարցերով խորհրդական Նայջել Շինուալդի եւ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդի քարտուղարի միջեւ: Դա զուգակցվում էր նաեւ գաղտնի առաքելություններով եւ բազմաթիվ գործարքներով, որոնց կենտրոնում կրկին Ալի Լարիջանին էր»,-գրում է թերթը: Այս պատմության մեջ իրենց նավաստիների դերը մի փոքր ավելի է թվում, քան հետախուզական տվյալների հավաքումը, ինչի վրա շեշտը դնում էր իրանական կողմը: Գաղտնիք չէ, որ Մեծ Բրիտանիան մինչ այժմ դիտարկում է Մերձավոր Արեւելքը որպես «իր տարածաշրջան», չնայած, որ Երկրորդ միջազգային պատերազմից հետո անցել է 60 տարուց ավելի:

Ինչպես էլ լինի, «Խայթոցը» հետաձգվել է: Եվ բոլորովին էլ ոչ Իրանի միջուկային ծրագրի պատճառով, թեեւ այն իր դերն ունի ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներում: Հարցը տարածաշրջանային տիրապետությունն է, որի ուղղությամբ հստակորեն ընթանում է Իրանը: Դիմակայությունը սունիների եւ շիաների միջեւ, որոնք բորբոքվում են Ջ.Բուշի վարչակազմի ակտիվ գործողությունների շոնրհիվ, կարող են հանգեցնել նրան, որ Իրանն ուղղակի կօկուպացնի Իրաքը եւ ի չիք կդարձնի ԱՄՆ-ի օգնությամբ Թուրքիայի տարածաշրջանային տերություն դառնալու ջանքերը: «Իրանը բավարարված է նրանով, որ իրեն հաջողվում է լարվածություն առաջացնել մի տարածաշրջանում, որտեղ բնակչության մեծամասնությունը նույն դավանանքի շիա մահմեդականներն են: Չէ որ Իրանը չի ցանկանում, որ Իրաքում կայուն եւ անկախ կառավարություն հայտնվի: Թեհրանը ուզում է, որ այդ երկրում պահպանվի իշխանության վակուումը: Իրանը գտնում է, որ իր ազդեցությունն Իրաքի վրա հեռանկարում այնքանով մեծ կլինի, որքան շատ քաոս եւ իրարանցում իրենց հաջողվի առաջացնել կարճաժամկետ հեռանկարում»,-գտնում է Times-ը:

Այնուամենայնիվ, պատերազմը, հավանաբար, անխուսափելի է: Միացյալ Նահանգներին թշնամու կերպար է հարկավոր, դա ցանկացած գերտերության հատկություն է: Սակայն ԱՄՆ-ի համար նաեւ շատ կարեւոր է ստանալ Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի համաձայնությունը Միջերկրական ծովում Ինջիրլիկ եւ Հնդկական օվկիանոսում Դիեգո-Գարսիա արշիպելագում եւ Գլոստերշիր կոմսությունում բրիտանական ռազմա-օդային կայանների օգտագործման համար: Առանց դրա ցանկացած ռազմական գործողություն կավարտվի, չհասցնելով սկսվել եւ Պենտագոնում դա շատ լավ են հասկանում: Այնուամենայնիվ Պարսից ծոցին են մոտենում ԱՄՆ ավիակիրները, ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվում Իրանին պատժելու պատրաստակամության մասին` ամբողջ ընթացքով հզոր հոգեբանական ճնշում է գործադրվում Իրանի վրա եւ տարվում է համաշխարհային հասարակական կարծիքի նախապատրաստում: Ում նյարդերն առաջինը տեղի կտան դժվար է կանխատեսել: Հավանաբար, ԱՄՆ-ի, նախագահ Բուշին ընդամենը մեկ տարի է մնացել եւ նա կաշխատի ամբողջությամբ օգտագործել այն` փորձելու համար իր վերահսկողության տակ առնել Մերձավոր Արեւելքի ողջ նավթը
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---