Ադամ Շիֆ.

Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման շանսերն այս տարի բավական բարձր են

24 ապրիլի 2007
Ադամ Շիֆ
Ապրիլի 24-ին, երբ ամբողջ աշխարհը նշում է Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցը, ԱՄՆ-ն այդպես էլ չեն համարձակվում ասել, որ դա հենց ցեղասպանություն էր: 2007 թվականի հունվարից ԱՄՆ Կոնգրեսում գտնվում է Հայոց ցեղասպանության ճանաչման 106-րդ բանաձեւը: Բանաձեւը, բացի Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին պարտավորեցնում է օգտագործել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի ամենամյա ելույթում: Բանաձեւի հեղինակներից մեկը հանդիսանում է կոնգրեսական Ադամ Շիֆը, ով պատմել է PanARMENIAN.Net-ին փաստաթղթի ընդունման հեռանկարների մասին:

Վարդան Օսկանյան.

Հայերի հանդեպ հակաքարոզչության ադրբեջանական քաղաքականությունն անհեռանկար է

13 մարտի 2007
Վարդան Օսկանյան
Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է ինչպես բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը տարածաշրջանի երկրների հետ, այնպես էլ երկարաժամկետ եւ կառուցողական հարաբերությունների հաստատմանը եվրոպական կառույցների հետ: Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Մոտակա ապագայում բանակցային գործընթացի զարգացման իր տեսակետը PanARMENIAN.Net-ին է ներկայացրել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
 
---