Ադամ Շիֆ.

Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման շանսերն այս տարի բավական բարձր են

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին, երբ ամբողջ աշխարհը նշում է Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցը, ԱՄՆ-ն այդպես էլ չեն համարձակվում ասել, որ դա հենց ցեղասպանություն էր: 2007 թվականի հունվարից ԱՄՆ Կոնգրեսում գտնվում է Հայոց ցեղասպանության ճանաչման 106-րդ բանաձեւը: Բանաձեւը, բացի Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին պարտավորեցնում է օգտագործել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի ամենամյա ելույթում: Բանաձեւի հեղինակներից մեկը հանդիսանում է կոնգրեսական Ադամ Շիֆը, ով պատմել է PanARMENIAN.Net-ին փաստաթղթի ընդունման հեռանկարների մասին:
Որքանո՞վ է հավանական ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւի ընդունումը:

Շնորհիվ բանաձեւի ընդարձակ պաշտպանության այս տարի, այսօր դրա ընդունման շանսերն ավելի մեծ են, քան անցյալ տարիների ընթացքում: Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը` խոսնակ Պելոսին եւ մեծամասնության առաջնորդ Հոյերը, պաշտպանում են բանաձեւը: Սակայն բանաձեւի հակառակորդները, որոնք պաշտպանում են Թուրքիայի ղեկավարությանը, ինչպես նաեւ ԱՄՆ աշխատակազմը շատ ինտենսիվ են աշխատում եւ ստեղծում են բարդություններ փաստաթղթի ընդունման գործընթացի համար:

Ինչպես հայտնի է, Թուրքիան մեծ հույսեր է կապում հրեական լոբբիի հետ: Կարո՞ղ է արդյոք թուրքական եւ հրեական լոբբիների համատեղ աշխատանքն արգելափակել բանաձեւի ընդունումը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հրեա անդամներից շատերը պաշտպանում են բանաձեւը, այդ թվում եւ նրանք, ովքեր լրջորեն պաշտպանում են Իսրայելի դիրքորոշումը: Նրանք, ովքեր պաշտպանում են բանաձեւը, չպետք է սխալ թույլ տան եւ կապեն փաստաթղթի ճակատագիրը հրեական լոբբիի հետ: Դա վտանգավոր պնդում է, եւ ես` որպես հրեա, դա շատ վիրավորական եմ համարում:

Թուրքիան բարձ մակարդակներում բազմաթիվ անգամներ հանդես է եկել հայտարարություններով այն մասին, որ բանաձեւի ընդունումը կվատթարեցնի թուրք-ամերիկյան հարաբերությունները: Դա իրո՞ք կարող է լինել, թե Թուրքիայի «սպառնալիքները» այդպես էլ կմնան թղթի վրա, ինչպես Ֆրանսիայի դեպքում:

Ինձ թվում է, որ Կոնգրեսում բանաձեւի ներկայացվելուց հետո թուրք-ամերիկյան հարաբերությունները ցնցող առաջին ալիքից հետո փոխադարձ շահերը կհաղթեն, եւ Անկարայի եւ Վաշինգթոնի դաշնակցային հարաբերությունները կշարունակվեն:

Ի՞նչպ եք կարծում, կարող է արդյոք ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն օգտագործել «ցեղասպանություն» տերմինն այ տարվա ապրիլի 24-ի իր ելույթում:

Կարող է: Ամբողջ հարցը նրանում է, թե արդյոք նա կանի դա:

Կարո՞ղ է արդյոք այնպես տացվել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տա Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը:

Դա Սենատի արտոնությունն է, սակայն տվյալ դրությամբ ես չեմ կարծում, որ Հոգլանդի թեկնածությունը հաստատվի:

Իսկ կարո՞ղ է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն օգտագործել իր իրավունքն ու նշանակել դեսպանին` շրջանցելով Կոնգրեսին:

Ես հուսով եմ, որ նախագահ Բուշը չի օգտագործի իր այդ իրավունքը Հոգլանդին Հայաստանում դեսպանի պաշտոնում նշանակելու համար: Դա շատ կարեւոր պաշտոն է եւ մեր ժողովուրդները Սենատի կողմից հաստատված դեսպանի իրավունք ունեն:

Արդյոք հնարավո՞ր է, որ այս տարի Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հավասարությունը խախտվի: Եւ ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա, ըստ Ձեզ:

Ես գտնում եմ, որ վերջիվերջո, Կոնգրեսը կպահպանի հավասարությունը: Որպես Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի արտաքին գործողություններով ենթակոմիտեի անդամ, ես ձգտելու եմ ապահովել հավասարության պահպանումը, քանի որ դա գերակա հարց է: Տարածաշրջանում խաղաղության հեռանկարներն սպառնալիքի տակ կհայտնվեն, եթե հավասարությունը չպահպանվի:
---