ԱՄՆ Կոնգրեսի 106-րդ բանաձեւը Ցեղասպանության մասին կարժանանա նույն ճակատագրին, ինչ նախորդները՞

7 հուլիսի 2007 - 16:22 AMT  23:48 GMT
Հայ համայնքը հասավ գրեթե անհնարին: Հայոց ցեղասպանությունը հաստատող եւ ԱՄՆ նախագահին ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում «ցեղասպանություն» բառն օգտագործել պարտադրող 106-րդ բանաձեւին սատարում են Ներկայացուցիչների պալատի 218 անդամներ: Այդպիսով, առկա է բանաձեւի վերաբերյալ քվեարկության համար կոնգրեսականների անհրաժեշտ քանակը: «Մենք ողջունում ենք բանաձեւին աջակցող 218 կոնգրեսականներին եւ մեր երախտագիտությունն ենք հայտնում կոնգրեսական Ադամ Շիֆին եւ իր գործընկերներին, որոնք օգնեցին մեզ հասնել նման արդյունքի: Մենք հուսով ենք, որ մեր բաժանմունքները հաջողությամբ կշարունակեն բանաձեւին աջակցող օրենսդիրների քանակի ավելացմանն ուղղված աշխատանքը, փաստաթուղը ժամանակին ընդունելու համար»,-նշել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
---