Արա Պապյան.

Հայոց ցեղասպանությունը ոչ թե պատմական հարց է, այլ ներկայի եւ ապագայի հարց

13 սեպտեմբերի 2007
Արա Պապյան
Հայ-թուրքական սահմանի սահմանազատման հարցը այժմ էլ, 80 տարի անց, շարունակում է բաց մնալ: Չնայած հինգ պայմանագրերին, որ ստորագրվել են Առաջին աշխարհամարտում հաղթանակած երկրների կողմից եւ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշմանը, սահմանն այդպես էլ չճշտված մնաց: Միջազգային իրավունքի տեսակետից, Հայաստանի Հանրապետությունը, լինելով առաջին ՀՀ-ի իրավահաջորդը, կարող է կրկին բարձրացնել սահմանի սահմանազատման հարցը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում պատմում է դիվանագետ եւ պատմաբան Արա Պապյանը:

Խաչիկ Տեր-Ղուկասյան.

Եթե Թուրքիան իրագործի այն, ինչ մտադրվել է, Հայաստանը լիովին կմեկուսացվի աշխարհից

16 հուլիսի 2007
Խաչիկ Տեր-Ղուկասյան
Իրադարձությունները Մեծ Մերձավոր Արեւելքում կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում եւ ազդել Հայաստանի հետագա հարաբերությունների վրա Թուրքիայի եւ Իրանի հետ: Տարածաշրջանում գլխավոր խաղացողի դերում ԱՄՆ-ն է, որը շահագրգռված է, որ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը կայուն լինեն: Քիչ դեր չի կատարում նաեւ ԱՄՆ-ի ցանկությունը լիովին դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից, մասնավորապես, Հայաստանից: Տարածաշրջանում զարգացումների եւ Հայաստանի համար հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Բուենոս Այրեսի Սան-Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը:
 
---