Լեւոն Մելիք-Շահնազարյան.

Ադրբեջանը գնալով հեռանում է Ռուսաստանից, հաճոյանալով ԱՄՆ-ին

24 սեպտեմբերի 2007
Լեւոն Մելիք-Շահնազարյան
Ադրբեջանում գնալով առավել հաճախակի են դառնում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու կոչերը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները «հողերը ետ գրավելու վճռականության» մասին հավանություն են ստանում ԶԼՄ-ների էջերում եւ Բաքվի քաղաքական գործիչների հայտարարություններում, ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական մակարդակներով: Ընդ որում ոմանք ավելի հեռուն են գնում, կոչ անելով պատերազմել ոչ միայն Ղարաբաղի, այլ ընդհանուր առմամբ Հայաստանի դեմ: Ադրբեջանական կողմի հայտարարությունները PanARMENIAN.Net-ին է մեկնաբանում քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

Սերգեյ Մինասյան.

Թբիլիսիի կողմից ջավախահայության հանդեպ ճնշման ուժգնացումը հակառակ ազդեցությունը կունենա

20 սեպտեմբերի 2007
Սերգեյ Մինասյան
Հայաստանի համար Վրաստանը միակ ելքն է դեպի ծով եւ այդ պատճառով հայ-վրացական հարաբերությունների հարցը մշտապես գտնվում է երկու երկրների քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում: Հարաբերությունները դյուրին չեն դասավորվում` Վրաստանի մասնակցությունը Հայաստանը շրջանցող հաղորդակցային եւ էներգետիկ նախագծերին հարցականի տակ է դնում երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Մեծ խնդիր է նաեւ Ջավախքի հարցը: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ին է մեկնաբանում ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար, պատմաբան, եւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
 
---