Ռոբերտ Սիմոնս.

ՆԱՏՕ-ն չի կարող ստիպել Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ

26 սեպտեմբերի 2007
Ռոբերտ Սիմոնս
Հայաստանը հաջողությամբ համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, ինչը հաստատում են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները: IPAP ծրագրի իրագործման մեկնարկից ի վեր անցած մեկ տարում մեծ առաջընթաց է գրանցվել երկրի զինված ուժերի բարեփոխման գործում: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրին եւ Կոսովոյում ու Իրաքում ՆԱՏՕ-ի խաղաղարար գործողություններին: ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հետագա հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Լեւոն Մելիք-Շահնազարյան.

Ադրբեջանը գնալով հեռանում է Ռուսաստանից, հաճոյանալով ԱՄՆ-ին

24 սեպտեմբերի 2007
Լեւոն Մելիք-Շահնազարյան
Ադրբեջանում գնալով առավել հաճախակի են դառնում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու կոչերը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները «հողերը ետ գրավելու վճռականության» մասին հավանություն են ստանում ԶԼՄ-ների էջերում եւ Բաքվի քաղաքական գործիչների հայտարարություններում, ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական մակարդակներով: Ընդ որում ոմանք ավելի հեռուն են գնում, կոչ անելով պատերազմել ոչ միայն Ղարաբաղի, այլ ընդհանուր առմամբ Հայաստանի դեմ: Ադրբեջանական կողմի հայտարարությունները PanARMENIAN.Net-ին է մեկնաբանում քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
 
---