Վահան Տեր-Ղեւոնդյան.

Պետք է փոխել մահմեդական աշխարհի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ

16 հոկտեմբերի 2007
Վահան Տեր-Ղեւոնդյան
Մերձավոր Արեւելքի եւ, մասնավորապես, Լիբանանի հայ համայնքը հաճախ, իրենց կամքից անկախ, ներգրավված է լինում քաղաքացիական պատերազմերում, որոնք պարբերաբար լինում են այդ անկայուն տարածաշրջանում: Ավելին, հայ համայնքները պետք է դիմակայեն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ տարվող քարոզչական պատերազմին: Լիբանանի հայ համայնքի ներկայիս վիճակի մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը:

Լեւոն Մելիք-Շահնազարյան.

Ադրբեջանը գնալով հեռանում է Ռուսաստանից, հաճոյանալով ԱՄՆ-ին

24 սեպտեմբերի 2007
Լեւոն Մելիք-Շահնազարյան
Ադրբեջանում գնալով առավել հաճախակի են դառնում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու կոչերը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները «հողերը ետ գրավելու վճռականության» մասին հավանություն են ստանում ԶԼՄ-ների էջերում եւ Բաքվի քաղաքական գործիչների հայտարարություններում, ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական մակարդակներով: Ընդ որում ոմանք ավելի հեռուն են գնում, կոչ անելով պատերազմել ոչ միայն Ղարաբաղի, այլ ընդհանուր առմամբ Հայաստանի դեմ: Ադրբեջանական կողմի հայտարարությունները PanARMENIAN.Net-ին է մեկնաբանում քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
 
---