Քաղաքականություն.

«Ամենաունիկալ ազգության»` ադրբեջանցիների օրիգինալ մտածողությունը

Գուցե մոտ ապագայում Բաքվում ասեն, որ երբ մ. թ. ա 4 դարում հույն պատմաբան Ստրաբոնը գրում էր հայերի մասին, նա ի նկատի ուներ...ադրբեջանցիներին

24 նոյեմբերի 2007
Այն, որ պաշտոնական Բաքուն արդեն տասնյակ տարիներ փորձում է «հինավուրց ադրբեջանցի ժողովրդին» վերագրել Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի ժողովրդների բոլոր նվաճումներն ու արժեքները, նորություն չէ: Ամեն անգամ, կարդալով ադրբեջանական մամուլում նման տիպի «բացահայտումները», զարմանում եւ նույնիսկ հիանում ես մեր հարեւանների հորինելու կարողությամբ: Մեկ նրանք ադրբեջանցի են հռչակում մեծ պարսիկ պոետ Նիզամիին, մեկ յուրացնում են Վրաստանում գտնվող ամբողջ վանական համալիրներ: Որպես օրենք, այդ բոլոր հորինվածքներին պատասխանելու ոչ ցանկություն է լինում, ոչ ժամանակ:
 
---