Արա Պապյան.

Վիլսոնի Արբիտրաժային որոշումը կարող է դառնալ Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրելու եւս մեկ գործիք

26 նոյեմբերի 2007
Արա Պապյան
1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության հետեւանքները մինչ այժմ ուսումնասիրության եւ վեճերի առարկա են Թուրքիայի կողմից, որը կատաղի կերպով ժխտում է իր մեղսակցությունը Ցեղասպանությանը, եւ Ցեղասպանության փաստն ինքնին: Սակայն կան միջազգային իրավական փաստաթղթեր, որոնց համաձայն հենց Թուրքիան է պատասխանատու Սեւրի պայմանագրում արձանագրված ոճրագործության համար, եւ պետք է կատարի նրա դրույթները, անկախ նրանից, որ հրաժարվել է վավերացնել այդ փաստաթուղթը 1921 թվականին: Ցեղասպանության ճանաչման գործընթացի պատմական եւ իրավական ասպեկտների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը:

Պիտեր Սեմնեբի.

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է համաձայնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին

19 նոյեմբերի 2007
Պիտեր Սեմնեբի
Եվրամիությունը գնալով ավելի շատ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին: Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաեւ անկայուն ներքաղաքական իրավիճակը Վրաստանում ոչ միանշանակ արձագանք են ստացել ԵՄ-ում եւ, որպես հետեւանք, առանձնակի ուշադրությունն է այն երկրների հանդեպ, որոնք ներգրավված են Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրում: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:
 
---