Խաչիկ Տեր-Ղուկասյան.

Հայ-թուրքական սահմանի բացմանը դեմ է Թուրքիայի հասարակական կարծիքն ու ադրբեջանական գործոնը

5 դեկտեմբերի 2007
Խաչիկ Տեր-Ղուկասյան
Իրավիճակը Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում շատ արագ է փոփոխվում, եւ գործընթացները, որոնք անհնարին էին թվում երեկ, այսօր իրական են դառնում: Բնականաբար, այն ամենն ինչ կատարվում է աշխարհում` լինի դա Հարավային Ամերիկայում թե տարածաշրջանում, ուղղակի կան անուղղակի կերպով անդրադառնում է Հայաստանի վրա: PanARMENIAN.Net-ի համար ստեղծված իրողություններն է մեկնաբանում Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը:

Վենիամին Սմեխով.

Երեւանի նոր դիմագիծն, անշուշտ, ուրախացնում է

3 դեկտեմբերի 2007
Վենիամին Սմեխով
Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն ուղղակի ռազմավարական գործընկեր է եւ դաշնակից: Դա նաեւ մշակույթների ընդհանրությունն է, խնամքով եւ նուրբ վերաբերմունքն է երկու երկրների մշակութային ժառանգությանը, եւ միմյանց: Ռուս դերասանները մշտապես ցանկալի հյուրեր են եղել Հայաստանում: Այդպես եղավ եւ այս անգամ, երբ Երեւանը հյուրընկալեց ռուս եւ համաշխարհային կինեմատոգրաֆի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Վենիամին Սմեխովը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Շիրվինդտը, Իգոր Կոստոլեվսկին: Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսում PanARMENIAN.Net-ի հետ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գրող Վենիամին Սմեխովը:

Արա Պապյան.

Վիլսոնի Արբիտրաժային որոշումը կարող է դառնալ Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրելու եւս մեկ գործիք

26 նոյեմբերի 2007
Արա Պապյան
1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության հետեւանքները մինչ այժմ ուսումնասիրության եւ վեճերի առարկա են Թուրքիայի կողմից, որը կատաղի կերպով ժխտում է իր մեղսակցությունը Ցեղասպանությանը, եւ Ցեղասպանության փաստն ինքնին: Սակայն կան միջազգային իրավական փաստաթղթեր, որոնց համաձայն հենց Թուրքիան է պատասխանատու Սեւրի պայմանագրում արձանագրված ոճրագործության համար, եւ պետք է կատարի նրա դրույթները, անկախ նրանից, որ հրաժարվել է վավերացնել այդ փաստաթուղթը 1921 թվականին: Ցեղասպանության ճանաչման գործընթացի պատմական եւ իրավական ասպեկտների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը:
 
---