Արմեն Աշոտյան. Այսօր Թուրքիան դեռ հասուն չէ Եվրամիության համար14 դեկտեմբերի 2007 Կոսովոյին անկախություն տրամադրելու միջազգային հանրության պատրաստակամությունը մի շարք հարցեր է ծնում եւ դրանցից առաջինը` ինչպես կարող է անդրադառնալ այդ փաստը ԱՊՀ տարածքի «սառեցված» հակամարտությունների ճակատագրի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է ՀՀ Ազգային Ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Արմեն Աշոտյանը: Շահան Քանդահարյան. Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը արժանի է ընդօրինակման10 դեկտեմբերի 2007 Լիբանանյան իրադարձությունները միշտ Հայաստանի ուշադրության կենտրոնում են, քանի որ հենց Լիբանանում է Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայ համայնքը: Լիբանանի հայերը, որոնք ապաստանել են այդ երկրում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո, դարձել են այդ երկրի լիիրավ քաղաքացիները եւ կիսում են նրա հետ բոլոր դժվարություններն ու արհավիրքները: Լիբանանում ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Վենիամին Սմեխով. Երեւանի նոր դիմագիծն, անշուշտ, ուրախացնում է 3 դեկտեմբերի 2007 Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն ուղղակի ռազմավարական գործընկեր է եւ դաշնակից: Դա նաեւ մշակույթների ընդհանրությունն է, խնամքով եւ նուրբ վերաբերմունքն է երկու երկրների մշակութային ժառանգությանը, եւ միմյանց: Ռուս դերասանները մշտապես ցանկալի հյուրեր են եղել Հայաստանում: Այդպես եղավ եւ այս անգամ, երբ Երեւանը հյուրընկալեց ռուս եւ համաշխարհային կինեմատոգրաֆի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Վենիամին Սմեխովը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Շիրվինդտը, Իգոր Կոստոլեվսկին: Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսում PanARMENIAN.Net-ի հետ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գրող Վենիամին Սմեխովը: |