Քաղաքականություն.

Վիկտոր Զուբկովի այցելությունն անհրաժեշտ է թե Հայաստանին, թե Ռուսաստանին, եւ այն հենց այդ տեսանկյունից է անհրաժեշտ դիտարկել

Մոսկվայի մտավախությունները ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից տարածաշրջանի էքսպանսիայի առումով միանգամայն արդարացված են, սակայն նա գործում է այնպես, ինչպես եւ ԽՍՀՄ տարիներին. որքան հնարավոր է ուժեղ վախեցնել «գործընկերոջը» կամ էլ` կանգնեցնել ընտրության առջեւ

7 փետրվարի 2008
Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի այցելությունը Հայաստան նախագահական ընտրություններից առաջ այցելության նպատակի եւ դրա հետեւանքների մասին բազմաթիվ ենթադրությունների տեղիք տվեց: Բոլոր ենթադրություններից ամենապարզը ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանին աջակցելու միտքն է: Այսպես, համենայն դեպս, կարծում են հայկական ԶԼՄ-ները, բաց թողնելով մի շատ կարեւոր փաստ. քվեարկելու են ոչ թե ռուսները, այլ հայերը: Եւ այդ տեսանկյունից, արտասահմանյան աջակցությունը միշտ էլ հակառակ ազդեցություն է ունեցել:
 
---