Վիկտոր Զուբկովի այցելությունն անհրաժեշտ է թե Հայաստանին, թե Ռուսաստանին, եւ այն հենց այդ տեսանկյունից է անհրաժեշտ դիտարկել

Մոսկվայի մտավախությունները ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից տարածաշրջանի էքսպանսիայի առումով միանգամայն արդարացված են, սակայն նա գործում է այնպես, ինչպես եւ ԽՍՀՄ տարիներին. որքան հնարավոր է ուժեղ վախեցնել «գործընկերոջը» կամ էլ` կանգնեցնել ընտրության առջեւ

Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի այցելությունը Հայաստան նախագահական ընտրություններից առաջ այցելության նպատակի եւ դրա հետեւանքների մասին բազմաթիվ ենթադրությունների տեղիք տվեց: Բոլոր ենթադրություններից ամենապարզը ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանին աջակցելու միտքն է: Այսպես, համենայն դեպս, կարծում են հայկական ԶԼՄ-ները, բաց թողնելով մի շատ կարեւոր փաստ. քվեարկելու են ոչ թե ռուսները, այլ հայերը: Եւ այդ տեսանկյունից, արտասահմանյան աջակցությունը միշտ էլ հակառակ ազդեցություն է ունեցել:
PanARMENIAN.Net - Սակայն Զուբկովի այցելության նպատակներից մեկը, ըստ մեզ, Հայաստանին իր ազդեցության գոտում պահելն է, քանի որ եթե Հայաստանն էլ «հեռանա» դեպի ԱՄՆ եւ Եվրոպա, ապա Ռուսաստանն այստեղ անելու ոչինչ չունի: ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ-ի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Վլադիմիր Զախարովի խոսքերով, ներկա դրությամբ Ռուսաստանը չունի հստակ քաղաքականություն Հարավային Կովկասի երկրների հարցում: «Հարավային Կովկասը մնում է ՆԱՏՕ-ի առաջատար ուղղություններից մեկը: Այստեղ նոր աշխարհաքաղաքական կառուցվածք է երեւում, որում Ռուսաստանի համար կարող է տեղ չլինել»,- ասել է Զախարովը:

Պրոֆեսորը նաեւ նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը փաստորեն «բաժանվել են» Ռուսաստանից: «Կորցնելով Հայաստանին` Ռուսաստանն արդեն չի կարող վերադառնալ Հարավային Կովկաս»,- ընդգծել է ՄՀՄՊԻ-ի պրոֆեսորը: Նրա կարծիքով, ցանկացած զինված հակամարտությունը Վրաստանում խթան կհանդիսանա տարածաշրջան ԱՄՆ-ի ներխուժելու համար եւ, որպես հետեւանք, պլացդարմի ստեղծում Իրանին հնարավոր հարված հասցնելու համար:

Մոսկվայի մտավախությունները ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից տարածաշրջանի էքսպանսիայի առումով միանգամայն արդարացված են, սակայն գործում է նա այնպես, ինչպես եւ ԽՍՀՄ տարիներին. որքան հնարավոր է ուժեղ վախեցնել «գործընկերոջը» կամ էլ` կանգնեցնել ընտրության առջեւ: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը չի կարող ձեռնտու լինել Հայաստանի համար: Պետք է չէ հրապուրվել ռուսական խոստումներով: Եթե չխոսենք այլատյացության մասին` Ռուսաստանի հայերի աճող սպանություններով, ապա կա եւս մեկ կարեւոր հանգամանք` Թուրքիան: Փետրվարի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը պատրաստվում է Մոսկվա մեկնել: Անցել են այն ժամանակները, երբ Թուրքիան Մոսկվայի կողմից դիտարկվում էր որպես թշնամի: Այսօր Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիայի մեջ, հատկապես Թուրքիայի եւ ԱՄՆ-ի վատթարացող հարաբերությունների տեսանկյունից: Հայաստանը պետք է պատրաստ լինի, որ վատագույն դեպքում կարող է կրկնվել 1921 թվականը, երբ Մուսթաֆա Քեմալը Լենինի հետ համաձայնագիր կնքեցին, նրան անհրաժեշտ զենքը փոխանակելով հայկական հարցի հետ: Հենց այդ տեսանկյունից է անհրաժեշտ դիտարկել Կարսի պայմանագիրը, որը կնքվեց առանց Հայաստանի, ինչպես նաեւ 11-րդ Կարմիր բանակի հետագա քայլերը:

Սակայն այս բոլորը պատմություն է: Այսօր հայ-ռուսական հարաբերությունները միանգամայն կայուն են եւ բավական լավ հեռանկար ունեն: Վերջիվերո, հենց Ռուսաստանն է, ամենայն հավանականությամբ կառուցելու նոր ԱԷԿ-ը, իսկ դա արդեն լուրջ է: Չնայած, ինչ էլ լինի, Վիկտոր Զուբկովի այցելությունը անհրաժեշտ է թե Հայաստանին, թե Ռուսաստանին, եւ այն հենց այդ տեսանկյունից է անհրաժեշտ այն դիտարկել:

Ռուսաստանի վարչապետի խոսքերով, Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական արտաքին ներդնողը: «Ռուսական ներդրումների կուտակված ծավալը` 1 մլրդ ԱՄՆ դոլարի չափով, համագործակցությունը զարգացնելու մեր մտադրությունների լուրջ փաստարկ է հանդիսանում: Այդ ծրագրերը նոր եւ նոր բնագավառներ են ներառում, այդ թվում` ատոմային էներգետիկան, ալմաստների եւ անդամադների մշակումը, հեռահաղորդակցությունների բնագավառը»,- ասել է նա:

Վիկտոր Զուբկովը նշել է նաեւ, որ Ռուսաստանը պահպանում է Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերոջ կարգավիճակը: «Վերջին երկու տարիներին երկկողմանի ապրանքաշրջանառության աճը անցել է 60 տոկոսը եւ հասել 700 միլիոնի. դա շատ բարձր ցուցանիշ է»,- ասել է նա: Զուբկովի խոսքերով, «շուտով մենք կանցնենք նաեւ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանը»:

Հայաստանի կառավարության ղեկավար Սերժ Սարգսյանը, հաստատելով գործընկերոջ խոսքերը, նշել է, որ այդ ցուցանիշին հնարավոր է հասնել ամենամոտ ապագայում, քանի որ «ներուժը շատ ավելի մեծ է»:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ

Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---