Անհաջող բլիցկրիգ թե՞ ուժերի փորձ

4 մարտի 2008 - 21:29 AMT  19:19 GMT
Թուրքական բանակի գործողությունը Հյուսիսային Իրաքում չբերեց այն արդյունքը, որն ակնկալում էր Անկարան: Անմիջապես հետեւեց ԱՄՆ-ի բացասական արձագանքը: Փաստորեն, Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը պահանջել է դուրս բերել թուրքական զորքերը Թուրքիային սահմանակից Հյուսիսային Իրաքի շրջաններից: Թուրքիայի գլխավոր շտաբը ստիպված եղավ արդարանալու, թե «թուրք զինվորների արյունն ավելի թանկ է քան ռազմական գործողության շարունակումը»: Հասկանալի է, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը գլխացավանք է ոչ միայն Թուրքիայի կամ Իրաքի համար, այլ նաեւ բուն Քրդստանի համար: Առնվազն, այդպես է ցանկանում ներկայացնել Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին:
---