Անհաջող բլիցկրիգ թե՞ ուժերի փորձ

Թուրքական ռազմական գործողությունն որոշ հարցեր հարուցեց եւ նրանցից գլխավորն այն թե իրո՞ք Իրաքն ինքնիշխան պետություն է: Եթե այո, ապա ինչի՞ հիման վրա է Թուրքիան ներխուժել անկախ պետության տարածք:

Թուրքական բանակի գործողությունը Հյուսիսային Իրաքում չբերեց այն արդյունքը, որն ակնկալում էր Անկարան: Անմիջապես հետեւեց ԱՄՆ-ի բացասական արձագանքը: Փաստորեն, Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը պահանջել է դուրս բերել թուրքական զորքերը Թուրքիային սահմանակից Հյուսիսային Իրաքի շրջաններից: Թուրքիայի գլխավոր շտաբը ստիպված եղավ արդարանալու, թե «թուրք զինվորների արյունն ավելի թանկ է քան ռազմական գործողության շարունակումը»: Հասկանալի է, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը գլխացավանք է ոչ միայն Թուրքիայի կամ Իրաքի համար, այլ նաեւ բուն Քրդստանի համար: Առնվազն, այդպես է ցանկանում ներկայացնել Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին:
PanARMENIAN.Net - Նա կոչ է արել ՔԱԿ-ին հրադադար հայտարարել, նշելով, որ Քրդստանի տարածաշրջանային ղեկավարության համար անընդունելի է, որ Իրաքյան Քրդստանի տարածքից հարձակումներ են կատարվում հարեւան երկրների վրա, եւ ՔԱԿ-ը պետք է հաշվի առնի Իրաքյան Քրդստանում ստեղծված իրավիճակը: Միեւնույն ժամանակ Բարզանին համոզված է, որ ԱՄՆ-ն իրեն սխալ է պահում: «Ըստ մեզ, դա մեծ սխալ էր ԱՄՆ-ի կողմից` թույլ տալ Թուրքիային ներխուժել Քրդստան եւ ռմբակոծել այն: Դա չպետք է կատարվեր»: Նա նաեւ անդրադարձել է Բոմարնի եւ Էրդենի թուրքական ռազմակայանների հարցին, որոնք այնտեղ են մնում 1996թ. ի վեր: Քրդերը Բաղդադի հետ միասին հարց են բարձրացնելու դրանք դուրս բերելու մասին:

Թուրքական հարձակումն որոշ հարցեր հարուցեց եւ նրացից գլխավորն այն է թե իրո՞ք Իրաքն ինքնիշխան պետություն է: Եթե այո, ապա ինչի՞ հիման վրա է Թուրքիան ներխուժել անկախ պետության տարածք: Եթե ոչ, ապա ԱՄՆ-ն լիովին պատասխանատու է իր թուրք դաշնակիցների կողմից նման ոչ բարեկամական գործողության հանդեպ համարժեք արձագանքի բացակայության համար:

Հաջորդ հարցը` ինչու թուրք ղեկավարությունը հենց այս պահն ընտրեց քրդերի դեմ նման լայնածավալ գործողության համար: Չէ որ քուրդ ջոկատները տեղակայված են լեռնային շրջաններում, եւ այդ նպատակակետերը, ինչպես ցամաքից, այնպես էլ օդից, դժվար հասանելի են ձմռանը, երբ Քրդստանի լեռները ձյունածածկ են, իսկ ճանապարհները` անանցանելի: Դե, այստեղ ամեն ինչ քիչ թե շատ պարզ է` «փոքր հաղթական պատերազմը» հարկավոր էր «քողարկելու» համար ներքին քաղաքական ճգնաժամը թուրք հասարակության շրջանում եւ այն անդունդը, որ նշմարելի էր թուրք զինվորականների, քաղաքական խմբերի եւ հասարակական ուժերի միջեւ մի կողմից եւ ներկայիս իշխանությունների միջեւ մյուս կողմից:

Թուրքիայում մեծ տարաձայնություններ կան զինվորակնների միջեւ, որոնք դեռեւս Քեմալ Աթաթուրքի ժամանակներից ի վեր եղել են Թուրքիայի աշխարհիկ զարգացման երաշխավորները, եւ գերազանցապաես իսլամամետ կողմնորոշված կառավարության միջեւ, որը փորձում է ուղղորդել երկիրը իսլմացման ճանապարհով: Լոկալ պատերազմն անհրաժեշտ էր թուրք իսլամիստներին շեղելու համար թուրք հանրության ուշադրությունը սողացող իսլամացումից, քաղաքականապես վերապրելու եւ ժողովրդական դժգոհությունը քրդերի դեմ ուղղելու համար:

Ինչպես գտնում են փորձագետները, Ռեջեփ Էրդողանի կառավարությունը կարող է միանգամայն հակառակ արդյունքը ստանալ: Թուրքիայի կողմից Կոսովոյի անկախությունը ճանաչելուց հետո եւ իրաքյան Քրդստանում թուրքական հարձակողական գործողությունները շարունակելուց հետո, որից հիմնականում տուժում է քաղաքացիական բնակչությունը, թուրքերի գործողությունները կարող են պատասխան լինել իրաքյան Քրդստանը անկախ տարածք հռչակելու փորձին: Իսկ եթե պաշտոնական Անկարայի համար քուրդ ապստամբները ընկալվում են որպես գրոհայիններ, ապա քրդական կողմի համար նրանք ազգային մղումների կրողներ են, որոնք պաշտպանում են մեծ ազգի իրենց քաղաքական եւ մշակութային իրավունքները, որին պատմական անարդարությունը բաժանել է չորս սահմաններով:

Նշենք նաեւ, որ որոշ խմբակցությունների պահանջով, Եվրախորհրդարանում մարտի 3-4-ին անց էր կացվում «Հյուսիսային Քրդստանում քրդական խնդրի ճակատագիրը» խորհրդաժողովը: Նշվում է նաեւ այդ խորհրդաժողովի կարեւորությունը, քանի որ Թուրքիան գտնվում է մեծ փոփոխությունների շեմին, այդ թվում սահմանադրական: Խորհրդաժողովը կազմակերպվել է հինգ խմբերի նախաձեռնությամբ` սոցիալիստների, լիբերալների, կանաչների, «Ժողովրդավարներ հանուն Եվրոպայի» եւ «Ազատ Եվրոպայի»: Խորհրդաժողովի կազմակերպումը գլխավորել է սոցիալիստների առաջնորդ Հանես Սվոբոդան: Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով հրավիրվել են հայտնի քաղաքական գործիչներ եւ խորհրդարանականներ Թուրքիայից եւ եվրոպացի ու թուրք լրագրողներ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---