1
Հայաստանի ՍԴ-ն մերժել է նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին հայցերը

Հայաստանի ՍԴ-ն մերժել է նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին հայցերը

8 մարտի 2008 - 19:51 AMT  22:58 GMT
Ըստ ՍԴ որոշման, ընտրական խախտումների վերաբերյալ ՍԴ ներկայացված բոլոր նյութերը պետք է փոխանցվեն Հայաստանի Գլխավոր դատախազություն

Ադրբեջանը, ինչպես միշտ, հաշվի չառավ միջազգային հանրության վերաբերմունքը

6 մարտի 2008 - 21:01 AMT  22:58 GMT
Ադրբեջանը հերթական անգամ հաստատեց ագրեսորի իր համբավը` սադրելով բավական լուրջ միջադեպ ԼՂՀ Պաշտպանության բանակի հենակետերից մեկում Մարտակերտի շրջանում: Հայաստանում ներքաղաքական իրադրության վերաբերյալ մեկ շաբաթից ավել շարունակվող տարբեր մեկնաբանություններից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներում, Բաքուն որոշեց, որ ժամանակն է ավելի լրջորեն գործել: Ընդ որում, բոլոր մեկնաբաններն անխտիր ընդգծում էին, որ «Ադրբեջանի կողմից ռազմական վտանգի մասին հայտարարությունները» օգտագործվելու են Հայաստանի իշխանությունների կողմից, որպեսզի թուլացվի լարվածությունը հասարակությունում: Բաքվին պարզապես առիթ էր պետք գրոհի համար եւ, ըստ քաղաքագետների, նա այն ստացավ: Սակայն Ադրբեջանը, ինչպես միշտ, հաշվի չառավ միջազգային հանրության վերաբերմունքը:
1
---