Քաղաքականություն.

Նավթադոլարների հոսքը խանգարում է Ադրբեջանին համարժեք ընկալել իրավիճակը

Ղարաբաղյան հակամարտությունը լուծվելու է ոչ թե միջազգային հանրության կամ համանախագահների կողմից, այլ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ բանակցությունների արդյունքում, որքան էլ պաշտոնական Բաքուն դեմ լինի դրան

20 մարտի 2008
Հավանաբար, նավթադոլարների հոսքը եւ մասնակցությունը տրանսեվրոպական գազային կոնսորցիումներին լրջորեն ազդել է իրավիճակը համարժեք կերպով ընկալելու Ադրբեջանի ունակության վրա: Չգիտես ինչու Բաքվում որոշեցին, որ «անփոխարինելիությունը» էներգառեսուրսների մատակարարման ոլորտում թույլ է տալիս պայմաններ թելադրել համաշխարհային տերություններին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հավանություն ստացած բանաձեւն, ըստ Ադրբեջանի, կարող է առավել գործուն գործիք դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման` այսինքն ուժով Լեռնային Ղարաբաղը միացնելու համար:
 
---