Նավթադոլարների հոսքը խանգարում է Ադրբեջանին համարժեք ընկալել իրավիճակը

Ղարաբաղյան հակամարտությունը լուծվելու է ոչ թե միջազգային հանրության կամ համանախագահների կողմից, այլ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ բանակցությունների արդյունքում, որքան էլ պաշտոնական Բաքուն դեմ լինի դրան

Հավանաբար, նավթադոլարների հոսքը եւ մասնակցությունը տրանսեվրոպական գազային կոնսորցիումներին լրջորեն ազդել է իրավիճակը համարժեք կերպով ընկալելու Ադրբեջանի ունակության վրա: Չգիտես ինչու Բաքվում որոշեցին, որ «անփոխարինելիությունը» էներգառեսուրսների մատակարարման ոլորտում թույլ է տալիս պայմաններ թելադրել համաշխարհային տերություններին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հավանություն ստացած բանաձեւն, ըստ Ադրբեջանի, կարող է առավել գործուն գործիք դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման` այսինքն ուժով Լեռնային Ղարաբաղը միացնելու համար:
PanARMENIAN.Net - Որովհետեւ այլ կերպ չի ստացվի: Ադրբեջանի վերջին դիմումը ԵԱՀԿ` ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու նախաձեռնությամբ, կարող է դառնալ ղարաբաղյան խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձի սկիզբը: Այդ դիմումի համար որոշակի մեղքի բաժին ունեն նաեւ իրենք համանախագահները, մասնավորապես, Մեթյու Բրայզան, որը Բաքվում մի բան է ասում, Երեւանում այլ բան, իսկ Վաշինգտոնում բոլորովին այլ բան: Բնականաբար, ԱՄՆ-ն շահագրգռված է Բաքվի նավթում եւ գազում: Պատմությունը կրկնվում է` նույնը եղավ 1918 թվականին, երբ Խորհրդային Ռուսաստանը, Բաքվի կերոսինի կարիքը զգալով, տվեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, նույնիսկ չմտածելով որ դանդաղ գործողության ական է դնում:

Ադրբեջանական քաղաքագետներն անմիջապես սկսեցին մեղադրել համանախագահներին նրանում, որ իրենք ընդունակ չեն որոշումներ կայացնել: Ըստ Զարդուշտ Ալիզադեի, ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իր ռեսուրսը եւ ընդունակ չէ լուծել այն խնդիրները, որոնք վերապահված են նրան, հաղորդել է 1news.az-ը:

«Ըստ էության, ԵԱՀԿ ՄԽ գործունեության նպատակն այն է, որ Ադրբեջանին համոզեն համաձայնվել Լեռնային Ղարաբաղի անջատմանը: ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը կարելի է փոխել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ, ինչին Հայաստանը չի համաձայնվի: Ինչ-որ առանձնահատուկ այլընտրանք ԵԱՀԿ ՄԽ-ին չկա, ընդ որում համանախագահներից քիչ բան է կախված, չէ որ նրանք ընդամենը միջոնդրներ են: Այս իրավիճակում Ադրբեջանին մնում է միայն այնպիսի քաղաքականություն վարել, որ գնալով համաշխարհային հանրության թվով ավելի շատ երկրներ հաշվի նստեն երկրի իմիջի, հեղինակության հետ: Այդ քաղաքականությունը կայանում է պետության ժողովրդավարացման, քաղաքական երկխոսության եւ Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի հետ շփումների հաստատման մեջ: Պետք է ոչ թե վանել, այլ տնտեսապես կապել այդ մարդկանց Ադրբեջանի հետ»,-գտնում է Ալիզադեն:

Մինչդեռ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ` Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ մարտի 14-ին կայացած հանդիպումից եւ մարտի 15-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այդ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ, ինչպես եւ հայտարարել էին ՄԱԿ-ի ԳՎ-ում «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի վերաբերյալ քվեարկությունից առաջ, որ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբոջականությանը եւ, հետեւաբար, չեն ճանաչում Լեռնայի Ղարաբաղի անկախությունը եւ գտնում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կողմերի միջեւ բանակցությունների թեմա է:

Համանախագահները համոզված են, որ հակամարտության ցանկացած խաղաղ կարգավորում անխուսափելի փոխզիջումներ է պահանջում: Նրանք ընդգծում են Հայաստանում նախագահական ընտրությունների պատճառով առաջացած դադարից հետո բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը: Այդ առումով նրանք գոհունակությամբ նշում են այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են կողմերի միջեւ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:

Սկզբունքորեն ոչ մի նոր բան համանախագահները չեն ասել: Ցանկացած դեպքում հակամարտությունը լուծվելու է ոչ թե միջազգային հանրության կամ համանախագահների կողմից, այլ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ բանակցությունների արդյունքում, որքան էլ պաշտոնական Բաքուն դեմ լինի դրան: Եվ ով ասաց, որ Սերբիայի դեպքում կարելի է խախտել պետության տարածքային ամբողջականությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում` ոչ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---