Քաղաքականություն.

Թուրքիան կանգնած է անդունդի եզրին, որից կարող է եւ դուրս չգալ

ՍԴ-ում լսումների փաստը ցույց է տալիս Թուրքիայի աշխարհիկ ուժերի հզորությունը, որոնք մինչ այժմ սովորաբար հենվում էին զինվորականների աջակցության վրա

29 հուլիսի 2008
Թուրքիան հերթական անգամ կանգնած է ցնցումների առջեւ: «Էրգենեկոնի» անդամների ձերբակալություններին եւ ՍԴ-ում իշխող Ազատության ու զարգացման կուսակցությունն արգելելու մասին լսումներին հավելվեցին պայթյունները Ստամբուլում: ԱԶԿ-ի համար իրավիճակը սպառնալից է դառնում, եթե հաշվի առնենք այն, որ ահաբեկչական գործողությունները կարող են կրկնվել: Օրերս վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ չի բացառում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը, այսինքն անուղղակիորեն խոստովանեց, որ ՍԴ-ն կարող է արգելել կուսակցությունը:
 
---