Թուրքիան կանգնած է անդունդի եզրին, որից կարող է եւ դուրս չգալ

ՍԴ-ում լսումների փաստը ցույց է տալիս Թուրքիայի աշխարհիկ ուժերի հզորությունը, որոնք մինչ այժմ սովորաբար հենվում էին զինվորականների աջակցության վրա

Թուրքիան հերթական անգամ կանգնած է ցնցումների առջեւ: «Էրգենեկոնի» անդամների ձերբակալություններին եւ ՍԴ-ում իշխող Ազատության ու զարգացման կուսակցությունն արգելելու մասին լսումներին հավելվեցին պայթյունները Ստամբուլում: ԱԶԿ-ի համար իրավիճակը սպառնալից է դառնում, եթե հաշվի առնենք այն, որ ահաբեկչական գործողությունները կարող են կրկնվել: Օրերս վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ չի բացառում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը, այսինքն անուղղակիորեն խոստովանեց, որ ՍԴ-ն կարող է արգելել կուսակցությունը:
PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինկայը պնդում է, որ ԱԶԿ-ի 70 անդամներին, այդ թվում նախագահ Աբդուլլահ Գյուլին եւ վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին հինգ տարով արգելեն զբաղվել քաղաքական գործունեությամբ: Ի դեպ, այս պատմությունը արդի Թուրքիայի համար նոր չէ` միշտ, երբ բանակը նկատել է Աթաթուրքի սկզբունքներից նահանջելու եւ զարգացման իսլամական ճանապարհով գնալու փորձեր, ՍԴ-ն նման որոշումներ է կայացրել: Սկսվեց դա 70-ականներին Ազգային բարօրության կուսակցության հիմնադրումից, որը ղեկավարում էր կառավարության ապագա նախագահ Նեհմեջին Էրբաքանը: Նրանից դուրս եկավ Բարգավաճ կուսակցությունը, իսկ որոշ ժամանակ անց նաեւ Առաքինության կուսակցությունը: ԱԶԿ-ի բոլոր նախորդները բացասաբար էին վերաբերվում Արեւմուտքին եւ դատարաններն արգելում էին դրանք` սակայն այդ կուսակցություններից ոչ մեկն այն ժամանակ իշխող չէր: Սակայն, հավանաբար, այս դեպքն շատ ավելի լուրջ է: Բանը նույնիսկ Աթաթուրքի պատգամները չեն, այլ այն, որ ԱԶԿ-ն լրջորեն կարող է ի չիք դարձնել զինվորականների ազդեցությունը երկրում: Իսկ Թուրքիայի Գլխավոր շտաբը դա թույլ չի տա: Ճիշտ է, դեռեւս հայտնի չէ, թե ինչով կվերջանա դատարանի նիստը, թեեւ թուրքական մամուլում արդեն խոսվում է Գյուլի եւ Էրդողանի գաղտնի հանդիպումների մասին: Հավանաբար, կուսակցության առաջնորդները ցանկանում են վարքագիծ մշակել բոլոր դեպքերի համար:

Առաջին օրը ՍԴ-ի փակ լսումները տեւեցին 12 ժամ: Որոշում կայացնելու համար պահանջնվում է առնվազն 7 ձայն: 11 դատավորներից կազմված կոլեգիան պետք է քննի 10 հայտադիմում: Ըստ կանոնակարգի, լսումներ կլինեն ամեն օր մինչ դատավճռի կայացումը: Տեղի դիտորդները գտնում են, որ դա կլինի օգոստոսի 1-ից ոչ շուտ: Ըստ դատարանի փոխնախագահի, կոլեգիան կաշխատի լսումներն ավարտել «որքան հնարավոր է շուտ»:

Ինչպես գրում է Daily Telegraf-ը, Թուրքիայում հնչած պայթյունները հերթական անգամ հիշեցրեցին այդ երկրի անկայունության մաիսն: «Մի կողմից Թուրքիան արեւմտյան տիպի աշխարհիկ երկիր է եւ ապագա Մերձավոր Արեւելքի նախատիպն է կարծես: Այդ երկիրը ԵՄ-ի անդամակցության թեկնածու է, եւ եթե դա տեղի ունենա, այն կամուրջ կծառայի Եվրոպայի եւ իսլամական աշխարհի միջեւ: Եվ իհարկե այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, դարձնում է նրան Արեւմուտքի անփոխարինելի դաշնակիցը շատ անկայուն տարածաշրջանում: Սակայն Թուրքիայում իշխող կուսակցությունը որոշ մտավախություններ է առաջացնում: Վերջերս կառավարությունը փորձում էր ամուսնական անհավատարմությունը հայտարարել քրեորեն պատժելի արարք, իսկ այն փաստը, որ վարչապետի կինը հիջաբ է կրում, նույնպես մտահոգում է նրանց, ով համարում է, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի սահմանադրությունը կարող է սպառնալիքի տակ հայտնվել: Հենց այդ լսումների փաստն արդեն ցույց է տալիս Թուրքիայի աշխարհիկ ուժերի հզորությունը, որոնք մինչ այժմ սովորաբար հենվում էին զինվորականների աջակցության վրա: Սակայն ավելի լավ է նման հարցերը դատարանում լուծել, ոչ թե գեներալների օգնությամբ»,-գտնում է Daily Telegraf-ը:

Financial Times թերթն իր խմբագրականում նույն թեմայով գրում է, որ քաղաքական ճգնաժամը միայն խորացավ Ստամբուլում ռումբերի պայթյունից հետո:

«Խաղասեղանին է դրված Թուրքիայի ապագան եւ նրա արդիականացումը: Իշխող կուսակցությունն արգելելու մասին որոշումը, իսկ քաղաքականությամբ զբաղվելու արգելքը երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Էրդողանի եւ մի շարք այլ պաշտոնյաների համար կնշանակի հեղաշրջում, կազմակերպված դատավորների կողմից: Դա, իր հերթին, քաոս կառաջացնի, որը ետ կմղի Թուրքիայի զարգացումը: Աշխարհիկորեն տրամադրված բանակի, բյուրոկրատական ապարատի եւ դատական համակարգի վերնախավը սպառնալիք է զգում իր համար հաջող նեոիսլամիստական կուսակցության կողմից, որը էական աջակցություն ունի ընտրողների շրջանում: Դատավորներն ու գեներալները պետք է հիշեն, թե որքան առաջ գնաց Թուրքիան վերջին տարիներին եւ պետք է ուշադիր հաշվի առնեն բոլոր ռիսկերը, կապված իշխող կուսակցությունն արգելելու նրանց փորձերի հետ: Այդ արգելքը կարող է քաոս առաջացնել, եւ ավելին, կարող է հանգեցնել նրան, որ Թուրքկան անդունդը կգլորվի, որից արդեն չի կարողանա դուրս պրծնել»,-գրում է թերթը:

Հավանաբար, հարկ է նշել, որ Թուրքիան հիմնականում այնուամենայնիվ իսլամական երկիր է եւ Աթաթուրքի կողմից արգելված շարիաթի օրենքները նախկինի պես գործում են թուրքական գյուղերում: Պատահական չէ, որ ԱԶԿ-ն անցյալ տարվա ընտրություններում հավաքեց ձայների 47 տոկոսը: Եթե վաղաժամ ընտրություններ լինեն, ապա ցանկացած իսլամիստական կուսակցություն, ինչ անվանում էլ ունենա, կարող է հավաքել ընտրողների ձայների կեսից ավելին: Եվ այն ժամանակ զինվորականներին արդեն ոչ մի Սահմանադրական դատարան չի օգնի:

Օլի Ռենը, ԵՄ-ի ընդլայնման գծով հանձնակատարը, մտահոգություն է հայտնել իշխող կուսակցությունը արգելելու փորձերով եւ ակնարկել է, որ դա կարող է բարդացնել հայտնի ընդունումն Անկարայից: Նրանում, ինչ այժմ կատարվում է Թուրքիայում, նա տեսնում է պայքար «ավտորիտար սեկուլյարիստների» եւ «ժողովրդավարական մահմեդականների» միջեւ: Բրյուսելը գտնում է, որ նման որոշումներ, ինչպիսին է այս կամ այն քաղաքական կուսակցության արգելումը, պետք է ընդունվեն խորհրդարանում, այլ ոչ թե դատարանում: Մյուս կողմից, շատ եվրոպացի դիտորդներ բոլորովին այլ կարծիքի են: Նրանց կարծիքով, երկիրն, որն ըստ էության, Եվրոպայի մի մասն է եւ ձգտում է ԵՄ-ին, ոչ մի իրավունք չունի կրոնական բաղադիրչ ունենալու պետության կառավարման մեջ: Նրանցից շատերը մտավախություն ունեն, որ կրոնի դերի բարձրացման դեպքում Թուրքիան կարճ ժամկետում կվերածվի երկրորդ Աֆղանստանի կամ Իրաքի:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---