Ալեքսանդր Սոտնիչենկո.

Տարածաշրջանի խաղաղ զարգացման մեջ բոլորից շատ շահագրգռված են Կովկասի ժողովրդները

6 հոկտեմբերի 2008
Ալեքսանդր Սոտնիչենկո
Կովկասի տարածաշրջանը գնալով ավելի է գրավում քաղաքական գործիչների ուշադրությունը, ինչը զարմանալի չէ տարածաշրջանի քաղաքական քարտեզի վերջին փոփոխությունների լույսի ներքո: Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը, Թուրքիայի նախաձեռնությունները եւ Ադրբեջանի նախագահի առաջիկա ընտրությունները մի շարք հարցեր են արծարծում, որոնք գնալով ավելի այժմէական են դառնում: PanARMENIAN.Net-ի համար տարածաշրջանում ստեղծված իրավիճակը մեկնաբանել է Սանքտ Պետերբուրգի Պետական համալսարանի միջազգային հարաբերություների բաժնի դոցենտ, Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի հետազոտական կենտրոնի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Սոտնիչենկոն:

Էդուարդ Աբրահամյան.

Հայաստանը կարող էր շատ ավելի ակտիվ դեր կատարել տարածաշրջանում

7 մայիսի 2008
Էդուարդ Աբրահամյան
Նոր նախագահների ընտրությունը Հայաստանում եւ Ռուսաստանում, առաջիկա նախագահական ընտրություններն Ադրբեջանում եւ, ամենակարեւորը, ակնկալվող փոփոխությունը Սպիտակ տանը, իրենց շտկումներն են մտցնում շատ պետությունների արտաքին քաղաքականության մեջ: Հատկապես դա արտահայտվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այն բանից, թե ինչպիսին կլինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը, կախված են նրա հարաբերությունները հարեւան երկրների եւ համաշխարհային տերությունների հետ: Իրավիճակի իր տեսլականով է PanARMENIAN.Net-ի հետ կիսվել «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը:

Հաբեթ Մադոյան.

Եվրամիության համար ավելի նախընտրելի է տարանցիկ կախվածության մեջ լինել Հայաստանից, քան Թուրքիայից

12 փետրվարի 2008
Հաբեթ Մադոյան
Վերջին ժամանակներում տարածաշրջանային նախագծերի գաղափարը ավելի ու ավելի է հատքրքրում ինչպես քաղաքական գործիչներին, այնպես եւ ներդրողներին: Դրանում կարեւոր դեր է խաղում նաեւ տարանցիկ երկրների աշխարհագրական դիրքը, ինչպիսին Հայաստանն է: Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականության պատճառով Հայաստանը դուրս է մնում գլխավոր էներգետիկ նախագծերից: Սակայն նախադրյալներ կան Իրանի եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը բարելավելու համար: Իր մոտեցումը խնդրի նկատմամբ PanARMENIAN.Net-ին ներկայացրել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հաբեթ Մադոյանը:

Վենիամին Սմեխով.

Երեւանի նոր դիմագիծն, անշուշտ, ուրախացնում է

3 դեկտեմբերի 2007
Վենիամին Սմեխով
Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն ուղղակի ռազմավարական գործընկեր է եւ դաշնակից: Դա նաեւ մշակույթների ընդհանրությունն է, խնամքով եւ նուրբ վերաբերմունքն է երկու երկրների մշակութային ժառանգությանը, եւ միմյանց: Ռուս դերասանները մշտապես ցանկալի հյուրեր են եղել Հայաստանում: Այդպես եղավ եւ այս անգամ, երբ Երեւանը հյուրընկալեց ռուս եւ համաշխարհային կինեմատոգրաֆի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Վենիամին Սմեխովը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Շիրվինդտը, Իգոր Կոստոլեվսկին: Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսում PanARMENIAN.Net-ի հետ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գրող Վենիամին Սմեխովը:
 
---