Հայաստան և աշխարհ. Մյունխենը կարող է նոր մտածելակերպի սկիզբ հանդիսանալԽավյեր Սոլանան առաջարկել է Հելսինկյան պայմանագրի նոր մոդել, քանի որ այն այլեւս չի արտացոլում ժամանակակից իրողությունները 7 փետրվարի 2009 Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովից գրեթե անմիջապես հետո աշխարհի պետությունների առաջնորդները հավաքվեցին Մյունխենում` Անվտանգության գծով միջազգային համաժողովի: Այս երկու միջոցառումներն առանձնակի կարեւորություն ունեն համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Իսկ եթե հավելենք Ռուսաստանի բարդ հարաբերությունները Եվրոպայի հետ օգոստոսյան պատերազմի ու «գազի հարցի շուրջ դիմակայության» պատճառով, ապա Մյունխենի հանդիպումները գնալով ավելի են կարեւորվում: Տնտեսություն. Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն է նշանակվել Արա ԳրիգորյանըՍեդրիկ Ռետայոն, որ մինչ այդ զբաղեցնում էր ԵԿԳ գործադիր տնօրենի պաշտոնը, հունվարի 1-ից ստանձնել է Պեռնո Ռիկար Վենեսուելայի գործադիր տնօրենի պաշտոնը 23 հունվարի 2009 2009թ. հունվարի 1-ից Երեւանի կոնյակի գործարանը նոր ղեկավարություն ունի: Ինչպես այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Պեռնո Ռիկարի Արեւելյան Եվրոպայի գործադիր տնօրեն Էրիկ Լաբորդը, Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Գրիգորյանն, որ մինչ այդ զբաղեցնում էր Պեռնո Ռիկար Ուկրաինայ եւ Պեռնո Ռիկար Մինսկ ընկերությունների գործադիր տնօրենի պաշտոնը: Քաղաքականություն. 2008 թվականի տարածաշրջանային ամենակարեւոր իրադարձությունը Թուրքիայի նախագահի այցն էր ԵրեւանՏարեվերջին բոլորս դարձանք թուրք մտավորականության «Հայեր, ներե'ք մեզ» աննախադեպ ակցիայի վկաները, որը ցույց տվեց, թե որքան խորն է թուրքերի մեջ նստած անհանդուրժողականությունը հայերի հանդեպ եւ սեփական պատմության հետ հաշտվելու ցանկության բացակայությունը 25 դեկտեմբերի 2008 2008թ. դարձավ Հարավային Կովկասի վերաձեւման տարի: Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի սանձազերծած «հնգօրյա պատերազմից» հետո պարզ դարձավ, որ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր են նախանշվում: Հավանաբար, ինքն էլ չցանկանալով դա, Վրաստանի նախագահը «թագավորական» նվեր մատուցեց ՌԴ-ին, որը վաղուց էր հարմար առիթի սպասում ԱՄՆ-ից ռեվանշ վերցնելու համար` Կովկասի հակամարտությունների հանգուցալուծման մեջ չափազանց խորը ներթափանցման համար: Արդյունքում ավելի մեծ խառնաշփոթ ստացվեց, որտեղ նույնիսկ «ամենահմուտ» պետությունները չկարողացան որեւէ բան որսալ: ![]() |