Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Գրիգորյանը

Սեդրիկ Ռետայոն, որ մինչ այդ զբաղեցնում էր ԵԿԳ գործադիր տնօրենի պաշտոնը, հունվարի 1-ից ստանձնել է Պեռնո Ռիկար Վենեսուելայի գործադիր տնօրենի պաշտոնը

2009թ. հունվարի 1-ից Երեւանի կոնյակի գործարանը նոր ղեկավարություն ունի: Ինչպես այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Պեռնո Ռիկարի Արեւելյան Եվրոպայի գործադիր տնօրեն Էրիկ Լաբորդը, Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Գրիգորյանն, որ մինչ այդ զբաղեցնում էր Պեռնո Ռիկար Ուկրաինայ եւ Պեռնո Ռիկար Մինսկ ընկերությունների գործադիր տնօրենի պաշտոնը:
PanARMENIAN.Net - ԵԿԳ գլխավոր տնօրենի պաշտոնը Արա Գրիգորյանը կհամատեղի Պեռնո Ռիկար Մինսկ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնի հետ: «Պեռնո Ռիկար ընկերությունն, առաջնորդվում է այն սկզբունքով, որ ընկերության գլխավոր տնօրեններ են նշանակվում մարդիկ, որոնց մենք վստահում ենք 100 տոկոսով, այդ մարդկանցից մեկն է Արա Գրիգորյանը: Պետք է նշեմ, որ այն հաջողությունները, որոնց հասել է Պեռնո Ռիկարն Ուկրաինայում եւ Բելառուսում մեծապես պայմանավորված են նրանով, որ դրանք ղեկավարել է Արա Գրիգորյանը: Մենք վստահ ենք, որ նրա նշանակումը Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնում ամենաճիշտ որոշումն է»,-հայտարարել է Պեռնո Ռիկար Արեւելյան Եվրոպայի գործադիր տնօրենը:

Ինչպես հաղորդել է Էրիկ Լաբորդը, Սեդրիկ Ռետայոն, որն մինչ այդ զբաղեցնում էր ԵԿԳ գործադիր տնօրենի պաշտոնը, հունվարի 1-ից ստանձնել է Պեռնո Ռիկար Վենեսուելայի գործադիր տնօրենի պաշտոնը: «Երբ ես առաջին անգամ աշխատանքի անցա գործարանում, յուրաքանչյուր պատանի երազում էր երբեւէ դառնալ այնպիսի գործարանի տնօրեն, ինչպիսին է ԵԿԳ-ն: Ինձ համար այդ երազանքն իրականացավ:

Ես երախտապարտ եմ Սեդրիկ Ռետայոին, որ նա ինձ է հանձնում գործարանը հիանալի վիճակում: ԵԿԳ-ում իդեալական թիմ է ձեւավորվել եւ ինձ համար շատ հաճելի է աշխատել այս մարդկանց հետ»,-հայտարարել է ԵԿԳ նորանշանակ գլխավոր տնօրենը: Նրա խոսքերով, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, ընկերության աշխատանքում ոչ մի փոփոխություն չի լինի: «Մենք դեռեւս ուսումնասիրում ենք իրավիճակը շուկայում, որը, ցավոք, անկայուն է, եւ մենք աշխատում ենք վերահսկել այն»,-ասել է Ա.Գրիգորյանը:

2008-2009թթ. ֆինանսական տարվա առաջին կիսամյակի ցուցանիշներով ԵԿԳ-ն գրանցել է իր արտադրանքի վաճառքի 8 % աճ, հասցնելով այդ ցուցանիշը 2,6 մլն լիտրի: Վաճառքների նման աճը հիմնականում պայմանավորված է հայկական, ռուսական եւ բալթյան շուկաներում վաճառքների աճող տեմպերով: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ռուսաստանում վաճառքների ցուցանիշն ավելացել է 14 %-ով` հասնելով 1,9 մլն լիտրի, Հայաստանում` 4 %-ով` հասնելով 218 հազ.լիտրի, եւ 16 %-ով` Բալթյան երկրներում: Հարկ է նշել, որ վաճառքների աշխուժացում է նկատվում Եվրոպայում` Գերմանիա, Լեհաստան, Բուլղարիա, Չեխիա: Այս կիսամյակի նվաճումներից կարելի է համարել նաեւ մուտքը հունգարական շուկա: «Պահպանելով իր դիրքերը ավանդական շուկաներում` Արարատը շարունակում է ճանաչում վայելել որպես հայկական կոնյակի պրեմիում ապրանքանիշ: 2008թ. ԵԿԳ-ն գրանցել է նաեւ խաղողի մթերումների գոհացուցիչ արդյունքներ: Երեք մասնաճյուղերի համատեղ աշխատանքով` Արմավիր, Այգավան եւ Տավուշ, Երեւանի կոնյակի գործարանը իրականացրել է մթերումների նախատեսված ծավալի 100 տոկոսի գնումը` 31 000 տոննա խաղող, ինչը 7 տոկոսվ գերազանցում է 2007թ. ցուցանիշները»,-հայտարարել է Սեդրիկ Ռետայոն:

Հարկ է նշել, որ Երեւանի կոնյակի գործարանն ամեն տարի շուրջ 5 մլն դոլար է ներդնում արտադրական եւ տեխնոլոգիական գործընթացների կատարելագործման համար: Իսկ խաղողի գնումների ու սպիրտի պաշարների համալրման համար ներդնում է մոտ 15 մլն դոլար:
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---