Գորան Լենմարկեր.

Ես լիահույս եմ, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածություն ձեռք կբերվի

10 փետրվարի 2009
Գորան Լենմարկեր
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հունվարյան հանդիպումը Ցյուրիխում ակտիվացրեց միջնորդների, եւ մասնավորապես, ԵԱՀԿ ջանքերը: Սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական այցը հակամարտության գոտի, ներկայումս Հարավային Կովկաս է ժամանել Գորան Լենմարկերը: Եվրոպական կառույցները ցանկանում են որքան հնարավոր է արագ հանգուցալուծել հակամարտությունը, որն, իրենց կարծիքով, խանգարում է համագործակցությանը տարածաշրջանում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:

Հրանուշ Հակոբյան.

Հայերը պետք է միավորվեն ոչ միայն վշտի պահին, այլեւ հզոր ու բարգավաճող Հայաստան կառուցելու համար

17 դեկտեմբերի 2008
Հրանուշ Հակոբյան
Հայաստանի Սփյուռքի նախարարության հաստատությունը շատ հույսեր է արթնացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Շատերն են ողջունել այդ գերատեսչության ստեղծման գաղափարը, քանի որ դրա գործունեությունը ուղղված է լինելու ամենատարբեր ոլորտներում Հայաստանի եւ հայկական սփյուռքի միջեւ կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը: Դրանից բացի, Նախարարությունը մտադրված է իրագործել հայրենադարձության` հայերին Հայրենիք վերադարձնելու ծրագիրը: Նախարարության ծրագրերի եւ առաջիկա աշխատանքների մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հաբեթ Մադոյան.

Եվրամիության համար ավելի նախընտրելի է տարանցիկ կախվածության մեջ լինել Հայաստանից, քան Թուրքիայից

12 փետրվարի 2008
Հաբեթ Մադոյան
Վերջին ժամանակներում տարածաշրջանային նախագծերի գաղափարը ավելի ու ավելի է հատքրքրում ինչպես քաղաքական գործիչներին, այնպես եւ ներդրողներին: Դրանում կարեւոր դեր է խաղում նաեւ տարանցիկ երկրների աշխարհագրական դիրքը, ինչպիսին Հայաստանն է: Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականության պատճառով Հայաստանը դուրս է մնում գլխավոր էներգետիկ նախագծերից: Սակայն նախադրյալներ կան Իրանի եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը բարելավելու համար: Իր մոտեցումը խնդրի նկատմամբ PanARMENIAN.Net-ին ներկայացրել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հաբեթ Մադոյանը:

Վենիամին Սմեխով.

Երեւանի նոր դիմագիծն, անշուշտ, ուրախացնում է

3 դեկտեմբերի 2007
Վենիամին Սմեխով
Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն ուղղակի ռազմավարական գործընկեր է եւ դաշնակից: Դա նաեւ մշակույթների ընդհանրությունն է, խնամքով եւ նուրբ վերաբերմունքն է երկու երկրների մշակութային ժառանգությանը, եւ միմյանց: Ռուս դերասանները մշտապես ցանկալի հյուրեր են եղել Հայաստանում: Այդպես եղավ եւ այս անգամ, երբ Երեւանը հյուրընկալեց ռուս եւ համաշխարհային կինեմատոգրաֆի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Վենիամին Սմեխովը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Շիրվինդտը, Իգոր Կոստոլեվսկին: Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսում PanARMENIAN.Net-ի հետ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գրող Վենիամին Սմեխովը:
 
---