Հայաստանում ոսկե հանքանյութով բեռնված յոթ վագոն է դուրս են եկել ռելսերից

Հայաստանում ոսկե հանքանյութով բեռնված յոթ վագոն է դուրս են եկել ռելսերից

17 մարտի 2009 - 10:42 AMT  08:28 GMT
Վթարի պատճառ է հանդիսացել այդ հատվածում ուղիների անսարքությունը: Ներկայումս վերականգնողական աշխատանքներ են ընթանում
Միացյալ Նահանգներին Թուրքիան անհրաժեշտ է Իրաքից զորքերի դուրսբերման համար

Միացյալ Նահանգներին Թուրքիան անհրաժեշտ է Իրաքից զորքերի դուրսբերման համար

17 մարտի 2009 - 01:27 AMT  08:28 GMT
Ալի Բաբաջան. Թուրքիա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը տարածաշրջանում եւ ողջ աշխարհում Թուրքիայի դրական ազդեցության արդյունք է:

Ի՞նչ գին պետք է վճարի Հայաստանը Թուրքիայի հետ սահմանի բացման համար

14 մարտի 2009 - 22:45 AMT  08:28 GMT
Հայ-թուրքական սահմանի բացումից հետո, եթե նման բան տեղի ունենա, Առաջին աշխարհամարտի պատմության մեջ վերջակետ կդրվի: Եթե հավատանք թուրքական աղբյուրներին, իսկ նրանց չհավատալու հիմք գրեթե չկա, ապա Հայաստանը համաձայնել է Անկարայի առաջադրած նախապայմաններին: Հիմնական պայմանը, ինչպես հիշում ենք, Օսմանյան կայսրության քայքայումից հետո ձեւավորված ժամանակակից Թուրքիայի սահմանների ճանաչումն էր: ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքային անհրաժեշտ է Ռուսաստանի եւ Հայաստանի կողմից Խորհրդային Միության իրավահաջորդության հարցում իր իրավունքների հաստատումը ամբողջությամբ` ներառյալ պայմանագրերը, չնայած Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, որոնց շուրջ էլ ծավալվում է վեճը, ձեւականորեն ստորագրվել են ոչ թե ԽՍՀՄ, այլ Ռուսաստանի կողմից:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածում է Հայաստանի աշխատանքային շուկային

23 փետրվարի 2009 - 19:54 AMT  08:28 GMT
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը ընդհանրապես Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա արդեն զգալի է, հատկապես, բնակչության զբաղվածության հարցում: Այսօր արդեն աշխատանքի տեղավորման մի շարք առաջատար գործակալություններ արդեն սկսել են ահազանգել. աճող պահանջարկին զուգընթաց աշխատանքային շուկայում նկատվում է առաջարկի գրեթե կրկնակի կրճատում:

2008 թվականի տարածաշրջանային ամենակարեւոր իրադարձությունը Թուրքիայի նախագահի այցն էր Երեւան

25 դեկտեմբերի 2008 - 19:56 AMT  08:28 GMT
2008թ. դարձավ Հարավային Կովկասի վերաձեւման տարի: Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի սանձազերծած «հնգօրյա պատերազմից» հետո պարզ դարձավ, որ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր են նախանշվում: Հավանաբար, ինքն էլ չցանկանալով դա, Վրաստանի նախագահը «թագավորական» նվեր մատուցեց ՌԴ-ին, որը վաղուց էր հարմար առիթի սպասում ԱՄՆ-ից ռեվանշ վերցնելու համար` Կովկասի հակամարտությունների հանգուցալուծման մեջ չափազանց խորը ներթափանցման համար: Արդյունքում ավելի մեծ խառնաշփոթ ստացվեց, որտեղ նույնիսկ «ամենահմուտ» պետությունները չկարողացան որեւէ բան որսալ:
---