Էդուարդ Նազարով.

Մեծահասակները շատ դեպքերում պետք է հետեւեն երեխաների օրինակին

31 հոկտեմբերի 2009
Էդուարդ Նազարով
Ռեժիսոր, դերասան, անիմատոր. բոլոր այս թվարկումները անտեղի են, երբ խոսքը գնում է «Վինի-Թուխը» (1969), «Վինի-Թուխը հյուր է գնում» (1971), «Վինի-Թուխը եւ հոգսերի օրը» (1972) մուլտֆիլմերի բեմադրող նկարիչ Էդուարդ Նազարովի մասին, որը հյուրընկալվել էր Երեւանում Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի շրջանակներում: Երեխաների եւ մեծահասակների մուլտֆիլմի սիրված հերոսի ստեղծողի հետ զրույցում ակնհայտ դարձավ, որ այս մուլտֆիլմերի հերոսները ինչ-որ բանով հիշեցնում են հեղինակին: Ցավոք, Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի-Թուխ» -ը այլեւս չի հրատարակվում Է.Նազարովի պատկերազարդմամբ :

Գագիկ Սահակյան.

«Ամերիա» խորհրդատվական ընկերությունն ակտիվորեն ձգտում է հաստատվել միջազգային շուկայում

26 հոկտեմբերի 2009
Ժամանակակից շուկայական տնտեսության պայմաններում ընկերությունները պետք է ինովացիոն ռազմավարություններ մշակեն ու կիրառեն` իր գործունեության արդյունավետ զարգացման, շուկայի այլ մասնակիցներին արժանի մրցակից լինելու համար: Խորհրդատվական ծառայությունների տրամադրման շուկայի միտումների եւ խնդիրների մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում պատմել է «Ամերիա» ՓԲԸ-ի խորհրդատվական ծառայության ղեկավար Գագիկ Սահակյանը:

Արթուր Բաղդասարյան.

Այս գործընթացում վտանգներ փնտրելը կնշանակի` ձվի մեջ մազ փնտրել

19 հոկտեմբերի 2009
Արթուր Բաղդասարյան
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Հարավային Կովկասում ձեւավորվեցին նոր իրողություններ, որոնք կարող են դրական նշանակություն ունենալ, բայց եւ կարող են Հայաստանին նոր մարտահրավերների առջեւ կանգնեցնել: Այժմ հնարավորություն է ընձեռվել բարձրացնելու սեփական նշանակությունը Հարավային Կովկասում եւ ամրապնդելու անվտանգությունը: Ստեղծված իրադրությունը PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը

Ալեքսան Ավետիսյան.

Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը ենթադրում է ավելի քան 40 հավաքականների մասնակցություն

26 հունիսի 2009
Ալեքսան Ավետիսյան
Հայաստանը պատրաստվում է հերթական լայնածավալ միջոցառումն անցկացնելուն: Արդեն երկրորդ անգամ 2009-ում Երեւանում տեղի է ունենալու խոշոր միջազգային մրցաշար, այս անգամ` ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը սեպտեմբերի 11-13-ը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան սկսել է նախապատրաստվել գալիք առաջնությանը: Նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին PanARMENAIN.Net-ի թղթակցին պատմել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Վաչե Կիրակոսյան.

Հայաստանի կառավարությունը մտադիր է ողջ երկրում տարածել օպտիկական կապը

30 մայիսի 2009
Վաչե Կիրակոսյան
Հայաստանի կառավարության կողմից հաստատվել է ՀՀ-ում Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու ծրագիրը: Այն բանից հետո, երբ երկրի ավելի շատ քաղաքներ կապված կլինեն միմյանց հետ օպտիկական կապով, կսկսվի էլեկտրոնային կառավարման նախագծի իրագործումը: Կսկսվի նաեւ էլեկտրոնային նույնականացման քարտերի համակարգի մշակումն ու ներմուծումը, որոնք արդյունքում երկրի ներսում կփոխարինեն անձնագրերին: Առաջիկա պլանների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ կիսվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման ղեկավար Վաչե Կիրակոսյանը:

Գագիկ Եգանյան.

Գաղթականների վերադարձը. ցանկալի նպատակից մինչեւ խնդիրը

26 մարտի 2009
Գաղթի հարցը եղել եւ մնում է հետխորհրդային տարածքի երկրների, այդ թվում` Հայաստանի լուրջ խնդիրներից մեկը: Այսօր ստեղծված գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կառավարության հիմնական խնդիրներից մեկն է` ժամանակին արձագանքել եւ ընտրել գաղթի քաղաքականության այն առաջնային ուղղությունները, որոնք առավել լիարժեք կկարողանան լուծել առաջացած խնդիրները: Այդ խնդիրների լուծման իր տեսությամբ PanARMENIAN.Net-ի հետ կիսվել է Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության Գաղթի գո-շակալության պետ :

Ռաուլ դը Լուցենբերգեր.

«Արեւելյան գործընկերությունը» կնպաստի համագործակցության զարգացմանը Հարավային Կովկասում

18 փետրվարի 2009
Ռաուլ դը Լուցենբերգեր
Հայաստանը գնալով առավել վստահ է շարժվում եվրաինտեգրման ճանապարհով: «Արեւելյան գործընկերությունը» կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ եվրոպական կառույցների հետ առավել սերտ համագործակցության համար: Անկայուն տարածաշրջանում գտնվող Հայաստանի համար նոր նախաձեռնությունը կարող է կայունության եւ անվտանգության որոշակի երաշխիք հանդիսանալ: Այդ ուղղությամբ զարգացման հեռնկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը:
 
---