Հայաստանի հյուսիսում տեղի է ունեցել երկրաշարժ

9 փետրվարի 2010 - 11:01 AMT  05:18 GMT
Փետրվարի 9-ին տեղական ժամանակով 03:03-ին Հայաստանի հյուսիսում Աշոցք գյուղից դեպի արեւելք 16 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 2.7 բալանոց երկրաշարժ

«Նաիրիտ գործարանը» եւ ընկերության արհեստակցական կազմակերպությունն ստորագրել են Կոլեկտիվ պայմանագիր

9 փետրվարի 2010 - 10:53 AMT  05:18 GMT
Համաձայնագիրը կարգավորում է ոչ միայն է սոցիալ-տնտեսական հարաբերությունները աշխատողների եւ գործատուի միջեւ, այլեւ նախատեսում է փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ

Գերմանիայի «Freie Universitat Berlin» համալսարանի հայագիտության բաժնի գոյատեւման հարցը ոչ մի կերպ չի հաջողվում լուծել

8 փետրվարի 2010 - 18:20 AMT  05:18 GMT
Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ սահմաններից դուրս գործում է 75 հայագիտական կենտրոն: Սակայն ոչ բոլոր հայագիտական կենտրոններն են աչքի ընկնում ակտիվ գործունեությամբ: Պատճառը ֆինանսական միջոցների պակասն է, իսկ հայագիտության հիմնական ֆինանսական աղբյուրներն են համահայկական հիմնադրամներն ու կազմակերպությունները: Սակայն նույնիսկ կենտրոնների ոչ այնքան ակտիվ գործունեությունը զգալի արդյունքներ է տալիս հայագիտության զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

Տեղեկատվական ոլորտի ընկերությունները ամփոփում են անցած տարին

8 փետրվարի 2010 - 18:17 AMT  05:18 GMT
Թեեւ 2009 թվականը ճգնաժամային էր Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղերի համար, Հայաստանում անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին ստացիոնար հեռախոսակապի եւ բջջային կապի ծառայությունների տրամադրումից ստացված հասույթը (առանց ԱԱՀ-ի, ընթացիկ գներով) կազմել է 164 422 մլն դրամ: Ընդ որում, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.3 անգամ աճել է շահույթը ինտերնետ ծառայությունների մատուցման բնագավառում եւ կազմել 10 404.2 մլն դրամ:

Հայաստանի ուշադրության կենտրոնում հարկային օրենսդրության բարեփոխումն ու գազի գներն են

6 փետրվարի 2010 - 18:46 AMT  05:18 GMT
ՀՀ խորհրդարանում 2010 թ-ի փետրվարի 1-ից սկսվել է գարնանային նստաշրջանը, որի նախագծում ներառված է 120 հարց: Հայ խորհրդարանականների ուշադրության կենտրոնում այս շաբաթ տեղական հարկերի ցանկի ընդլայնումն է, որոնց շուրջ խմբակցությունների միջեւ առաջացել են լուրջ բանավեճեր: Հայաստանի խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկել են «Հարկերի մասին», «Բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում ուղղումների եւ փոփոխությունների կատարումը, որոնցով նախատեսվում է տեղական հարկերի ցանկի ընդլայնում:

Անգլիան ներգրավվում է Հարավային Կովկասում ծավալված խաղի մեջ

5 փետրվարի 2010 - 18:49 AMT  05:18 GMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հասել է իր վերջնակետին, եթե կարելի է այդպես արտահայտվել: Ամենահետաքրքրականն այն է, որ Հայաստանն առաջին անգամ հայտնվել է ավելի շահավետ վիճակում, քան Թուրքիան: Այս առումով ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի այցը Երեւան` նշանակալի էր, առավել եւս, որ այն համընկավ ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովի այցի հետ: ԱՄՆ եւ ՌԴ ակնհայտորեն որոշել են չխանգարել միմյանց` Թուրքիայից արձանագրությունների վավերացումը պահանջելու հարցում, միաժամանակ հետեւելով սեփական շահերին:

Գնալով ակտիվանում է Հայաստանի դերակատարությունը համաշխարհային մշակութային կյանքում

4 փետրվարի 2010 - 18:51 AMT  05:18 GMT
Մոտենում է ապրիլի 24-ի ողբերգական ամսաթիվը, յուրաքանչյուր օրվա հետ ավելանում է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների թիվը: Նման միջոցառումներով նշանավորվեց նաեւ անցած շաբաթը:

Հայաստանն այժմ իշխանափոխության համար ներքին ռեսուրսներ չունի

30 հունվարի 2010 - 14:06 AMT  05:18 GMT
Ներքաղաքական կյանքը մտավ իր բնականոն հունի մեջ, եւ անցած շաբաթը Հայաստանում նշանավորվեց հարեւան երկրների մի շարք բարձրաստիճան հյուրերի այցերով: Երեւան ժամանեցին Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթակին, Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Շաբաթը նվիրված էր նաեւ Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման վերաբերյալ քաղաքական ուժերի եւ փորձագետների մեկնաբանություններին:
---