Սմբատ Մարգարյանն ու Վլադիկ Կարապետյանը դարձան ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոններ

23 մայիսի 2010 - 17:53 AMT  05:11 GMT
Ծանրամարտ. Մայիսի 17-23-ը Վալենսիայում (Իսպանիա) ընթանում է Եվրոպայի ծանրամարտի պատանիների առաջնությունը: Հայ ծանրորդներից առաջինը մեկնարկեց Սմբատ Մարգարյանը (56կգ ք/կ) և դարձավ Եվրոպայի չեմպիոն: «Պոկում» վարժությունում Մարգարյանը հավաքեց 105 կգ, իսկ «հրում» վարժությունում ծանրորդը կարողացավ պահել 135-կիլոգրամանոց ծանրաձողը: Երկամարտի արդյունքում նա հավաքեց 240 կգ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, որն անցնում էր ապրիլի 2-11-ը Մինսկում, 17-ամյա Մարգարյանը բարձրացրեց 255 կգ և նավճեց արծաթե մեդալ:

«Ուսանողական այգի». Հասարակությունը դեմ է նոր կառուցապատմանը

17 մայիսի 2010 - 17:58 AMT  05:11 GMT
Չհասցրեցին մարել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցու կառուցման մտադրության հետ կապված կրքերը, ինչպես հասարակության մեջ սկսեցին լուրեր շրջանառվել նոր շինարարության դեմ հերթական ստորագրահավաքի մասին: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Ուսանողական այգու» վերացման վտանգի վերաբերյալ: Ինչպես նշվում է PanARMENIAN.Net- ի ստացած հայտարարության մեջ, «այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ և սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից»:
---