«Եվրատեսիլն» ավարտվեց, սակայն կրքերը դեռևս բորբոքվում են

4 հունիսի 2010 - 13:28 AMT  05:07 GMT
Մայիսի 29-ին ավարտվեց այն, ինչին մենք սպասում էինք մոտ մեկ տարի` թեկնածու էինք ընտրում, գուշակում էինք, թե ինչ բեմադրություն է լինելու և, իհարկե, որոշում էինք, թե որ տեղն է գրավելու փառատոնին Հայաստանի մասնակիցը: Սակայն, ամեն ինչ ըստ կարգի. ամենից առաջ Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը քողարկված էր գաղտնիության և հակասական նորությունների քողով: Լուրեր էին տարածվում, որ մեծ հոնորարների շնորհիվ Ռիվասի հետ հանդես է գալու հանրահայտ աճպարար Դավիթ Կոպերֆիլդը, որը պետք է հանդիսատեսին հիացներ` բեմի վրա ծաղկեցնելով ծիրանի ծառը:

Մինչև 2010 թվականի աշունը բջջային օպերացիոն համակարգերը կտեղայնացվեն Հայաստանի համար

4 հունիսի 2010 - 13:25 AMT  05:07 GMT
Երևանում կզբաղվեն բջջային հեռախոսների տեղայնացմամբ: Հայաստանի աջակցման հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) «Բաց հասարակության ինստիտուտը» մրցույթ է հայտարարել Symbian, Android և Windows mobile բջջային օպերացիոն համակարգերի տեղայնացման համար: Նախագիծը պատրաստ կլինի 3-4 ամսից: Լեզվական փաթեթները պետք է գործեն Symbian 9.1, 9.2, 9.3, 9.5 (Nokia S60 3rd and 5th Editions), Maemo, Android и Windows Mobile 6.1, 6.5 7.0. օպերացիոն համակարգերի տարբերակներում: Բացի այդ, մշակվել է ծրագրային ապահովում, որը պետք է հիմնվի ազատ ծրագրային ապահովման պայմանների վրա: Ֆինանսավորման վերջում (շուրջ 5000 դոլար) մշակողի բոլոր փաստաթղթերը պետք է զետեղվեն նույն սերվերի վրա և մատչելի լինեն այն կազմակերպությունների և անհատների համար, ովքեր կցանկանան շարունակել կամ լրացնել նախագիծը:

«Ուսանողական այգի». Հասարակությունը դեմ է նոր կառուցապատմանը

17 մայիսի 2010 - 17:58 AMT  05:07 GMT
Չհասցրեցին մարել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցու կառուցման մտադրության հետ կապված կրքերը, ինչպես հասարակության մեջ սկսեցին լուրեր շրջանառվել նոր շինարարության դեմ հերթական ստորագրահավաքի մասին: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Ուսանողական այգու» վերացման վտանգի վերաբերյալ: Ինչպես նշվում է PanARMENIAN.Net- ի ստացած հայտարարության մեջ, «այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ և սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից»:
---