ՆԱՏՕ-ն պատրաստվում է փակել Թուրքիայում գտնվող ռազմակայանը

ՆԱՏՕ-ն պատրաստվում է փակել Թուրքիայում գտնվող ռազմակայանը

11 հունիսի 2010 - 11:52 AMT  04:58 GMT
Թուրքիան դեմ չէ Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի ՌԾՈւ ռազմակայանի փակմանը
ԱՄՆ Կոնգրեսի հաշվետվությունը համալրվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ևս 3 պատմությամբ

ԱՄՆ Կոնգրեսի հաշվետվությունը համալրվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ևս 3 պատմությամբ

11 հունիսի 2010 - 10:56 AMT  04:58 GMT
Կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը վերապրած ամերիկաբնակների ևս երեք պատմություն

Լևոն Արոնյանը կխաղա արագ շախմատի ավանդական մրցաշարում

7 հունիսի 2010 - 15:04 AMT  04:58 GMT
Շախմատ. Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների հանդիպումները կայանալու են 2 երկրներում: 4 շախմատիստներ խաղալու են Բաքվում, իսկ մնացած 4-ը, այդ թվում Արոնյանը` մեկ այլ երկրում, որն ավելի ուշ հայտնի կդառնա: Ավելի վաղ Արոնյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում հանդես գալ Բաքվում աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերի ուղեգիր նվաճելու համար:

Հայաստանի ներքաղաքական օրակարգը փոխվում է. Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների թեմաներն ավելի քիչ են շրջանառվել

5 հունիսի 2010 - 18:49 AMT  04:58 GMT
Հայաստանում քաղաքական շաբաթը սկսվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հայտարարությունից այն մասին, որ թող ոչ ոքի մտքով չանցնի, որ Հայաստանը կարող է գեթ մի թիզ հող զիջել: Մայիսի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադին դրոշի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարեց, որ հայկական կողմին ուրիշի հողը պետք չէ, նա պաշտպանում է իր տարածքը: «Դուք պետք է հասկանաք`այն ամենն, ինչ մենք ունենք Ղարաբաղի հետ միասին, մեզ է պատկանում և թող ոչ ոքի մտքով չանցնի, որ մենք կարող ենք գեթ մի թիզ հող զիջել»,-հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Աշխարհում գները նվազում են, իսկ Հայաստանում` աճում

5 հունիսի 2010 - 17:01 AMT  04:58 GMT
2010թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.0 տոկոս գնաճ: Ընդ որում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 1.8 տոկսով, ոչ պարենային ապրանքներինը`0.9 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2 տոկոս նվազում:

«Ուսանողական այգի». Հասարակությունը դեմ է նոր կառուցապատմանը

17 մայիսի 2010 - 17:58 AMT  04:58 GMT
Չհասցրեցին մարել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցու կառուցման մտադրության հետ կապված կրքերը, ինչպես հասարակության մեջ սկսեցին լուրեր շրջանառվել նոր շինարարության դեմ հերթական ստորագրահավաքի մասին: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Ուսանողական այգու» վերացման վտանգի վերաբերյալ: Ինչպես նշվում է PanARMENIAN.Net- ի ստացած հայտարարության մեջ, «այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ և սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից»:
---