Աղասի Աղասյանը դարձավ աշխարհի չեմպիոն ուսանողների շրջանում

9 հուլիսի 2010 - 13:24 AMT  05:11 GMT
Ծանրամարտ. Հուլիսի 2-4 Թայվանի Թայպե քաղաքում տեղի է ունեցել ծանրամարտի աշխարհի երկրորդ ուսանողական առաջնությունը: Հայաստանը ներկայացրել է 3 ծանրորդ: Աղասի Աղասյանն աշխարհի չեմպիոն դարձավ 77 կգ քաշային կարգում: Հայ ծանրորդը «պոկում» վարժությունում բարձրացրել է 135 կգ, իսկ «հրում» վարժությունում 181 կգ և երկամարտի արդյունքում հավաքելով 316 կգ նվաճել է ոսկե մեդալ: 2-րդ տեղում է Նիենգ Պենգ Չյանգը Թայվանից 283 կիլոգրամով:

«Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունն իրականում առավել կիրառելի է Հայաստանի համար, քան Թուրքիայի

9 հուլիսի 2010 - 11:24 AMT  05:11 GMT
Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից լայնորեն գովազդված «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունն իրականում առավել կիրառելի է Հայաստանի համար, քան Թուրքիայի: Եթե անտեսենք հարաբերությունների լիակատար բացակայությունն Ադրբեջանի հետ, ապա Երևանը համեմատաբար ավելի լավ վիճակում է գտնվում, քան Իրանը, Վրաստանը կամ նույն Թուրքիան: Ավելին, Հայաստանին հաջողվել է նորմալ հարաբերություններ պահպանել գերտերությունների հետ, ինչն ինքնին արդեն շատ կարևոր է: Հայաստանի նման փոքր երկրի համար, որը չունի բնական պաշարներ և ունի խնդրահարույց հարևաններ, շատ դժվար է գոյատևել`մշտապես միջամտելով տարածաշրջանային գործերին, ինչպես դա անում է Թուրքիան:
Ղարաբաղյան պատերազմ. հայրենասերի պատմություն

Ղարաբաղյան պատերազմ. հայրենասերի պատմություն

7 հուլիսի 2010 - 15:06 AMT  05:11 GMT
1988 թվականի սումգայիթյան ջարդերը ցնցեցին ողջ հայությանը: Այդ վայրագությունների արդյունքում զոհվեցին տասնյակ մարդիկ, որոնց մեծ մասը ողջակիզվեց ծեծի ու տանջանքների ենթարկվելուց հետո, իսկ հարյուրավոր հայեր վիրավորվեցին, նրանցից շատերը հաշմանդամ դարձան: Կողոպտվեցին ավելի քան երկու հարյուր բնակարաններ, այրվեցին ու ոչնչացվեցին տասնյակ ավտոմեքենաներ, արհեստանոցներ, խանութներ, կրպակներ և հասարակական նշանակության այլ օբյեկտներ: Բացի դրանից, անօթևան մնացին հազարավոր փախստականներ, որոնք մինչ օրս էլ տուն չունեն: Այդ տարին փոխեց շատերի կյանքը, այդ թվում` 27-ամյա Մանվել Եղիազարյանի կյանքը, ում մեջ սումգայիթյան դեպքերից հետո «կոտրվեց» ամենակարևորը` խաղաղության ու արդարության հանդեպ հավատը:

«Ոսկե ծիրանի» շուրջ շարունակում են բորբոքվել կրքերը, բայց այլ փառատոներ ևս առանց ուշադրության չեն մնում

27 հունիսի 2010 - 19:49 AMT  05:11 GMT
Շաբաթ առ շաբաթ բորբոքվում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շուրջ կրքերը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս բազում անակնկալներ է խոստանում: Անակնկալներից մեկը կլինի հայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեի ներկայությունը փառատոնի բացման արարողությանը: Նա Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է: «Մայրիկը» կբացի «Ոսկե ծիրան» փառատոնը: Կլաուդիա Կարդինալեն կստանա մրցանակ: Դա կլինի կալանավայրում Սերգեյ Փարաջանովի պատրաստած թալերներից մեկի արծաթե կրկնօրինակը:
---