«Ոսկե ծիրանի» շուրջ շարունակում են բորբոքվել կրքերը, բայց այլ փառատոներ ևս առանց ուշադրության չեն մնումՀուլիսի 22-27-ի հիմնական մշակութային իրադարձությունների ամփոփում Շաբաթ առ շաբաթ բորբոքվում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շուրջ կրքերը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս բազում անակնկալներ է խոստանում: Անակնկալներից մեկը կլինի հայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեի ներկայությունը փառատոնի բացման արարողությանը: Նա Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է: «Մայրիկը» կբացի «Ոսկե ծիրան» փառատոնը: Կլաուդիա Կարդինալեն կստանա մրցանակ: Դա կլինի կալանավայրում Սերգեյ Փարաջանովի պատրաստած թալերներից մեկի արծաթե կրկնօրինակը: 27 հունիսի 2010 PanARMENIAN.Net - 7-րդ «Ոսկե ծիրանը» նվիրված է կինոյի անվանի գործիչներին: «Ոսկե ծիրան» փառատոնում մեծ ուշադրություն է հատկացվում ինչպես մրցութային, այնպես էլ ոչ մրցութային ծրագրին. հետահայաց ցուցադրություններին և պրեմիերաներին: «Այդ պրեմիերաներից առաջինը Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր Սեմիխ Կապլանօղլու «Մեղր» ֆիլմն է, լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի «Փոխադարձ այցելություն», Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6» ֆիլմերը և այլն: Խոսելով հետահայաց ցուցադրությունների մասին`կազմակերպիրչներն ընդգծեցին, որ այս տարի ցուցադրվելու են ռեժիսորների ֆիլմեր, որոնց հոբելյանները նշվում են այս տարի: Ցուցադրվելու են Անրի Վեռնոյի, «Ոսկե ծիրանի» ղեկավար Ատոմ Էգոյանի ֆիլմերը: Ոսկե ծիրանը» երևանցիներին ևս երկու տոն է նվիրում. փառատոնի շրջանակներում տեղի կունենան «Երևանյան գիշերներ» փառատոնային ֆիլմերի երեկոյան բաց ցուցադրություններ և «Ջազ-կինո» երաժշտական մրցույթը, որտեղ ելույթ կունենան հայկական ջազային խմբերը: «Ոսկե ծիրանի» գոյության 7 տարիների ընթացքում ձևավորվել են ավանդույթներ, որոնցից մեկը փառատոնի բացման ժամանակ ծիրանի օրհնությունն է: Քանի որ այս տարի հուլիսի 11-ին կայանալու է նաև ֆուտբոլի ԱԱ փակման արարողությունը, ուստի «Ոսկե ծիրանի» փակմանը նվիրված համերգը տեղի կունենա ուշ երեկոյան ֆուտբոլի սիրահարներին տոնից չզրկելու համար: Փառատոնը կփակի Սերժ Ավեդիկյանի աղմուկ հանած «Շների կղզի» ֆիլմը, որը Կաննի կինոփառատոնում ստացել է Ոսկե արմավենի: Հունիսի 22-27-ին Ստամբուլում տեղի ունեցավ վավերագրական կինոյի միջազգային փառատոն, որտեղ ցուցադրվեց նաև ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիկյանի ֆիլմը: Նախկինում ֆիլմը ցուցադրվել է նաև Ստամբուլի Բիլջի համալսարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտաժողովում: Կիպրոսի «Համազգային» կրթամշակութային ասոցիացիայում կայացել է ռեժիսոր և պրոդյուսեր Կարմեն Լաբակիի «Իմ անունն Արամ է» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է Կիպրոսի հայերի Gibrahayer ինտերնետ-ամսագիրը, ցուցադրությունից հետո ասոցիացիայում կկայանա նաև հանդիպում հեղինակի հետ: Թատերաշրջանի ավարտին Մոսկվայի հանդիսատեսը կարողացավ գնահատել «Ես Ճայ եմ» ներկայացումը: Հայ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի բեմադրությունը` ռուս դերասանների մասնակցությամբ, տեսան Երևանի թատերական գործիչները: Անտոն Չեխովի 150-ամյակին ռուս-հայկական ներկայացման հաջողությունն ապահովված է: ՀՀ Մշակույթի նախարարության որոշման համաձայն Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի հանձնակատար: : Հայկական տաղավարի նորանշանակ կոմիսարի կարծիքով, Վենետիկյան 54-րդ բիենալեի «Տիզերքները տիեզերքում» ընդհանուր խորագրի ներքո Հայաստանը կներկայանա աննախադեպ հետաքրքիր նախագծով: Հայկական ժամանակակից գրականության գլոբալիզացիայի հարցերը և գոյություն ունեցող խնդիրները քննարկվելու են «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում: Հրանուշ Հակոբյանի խոսքերով, կարևոր խնդիրներից է երիտասարդ գրողների մասնակցությունը ծրագրին: «Մեզ համար շատ կարևոր է, որ այս օրերին Երևանում տեղի են ունենում մի շարք գրքերի շնորհանդեսներ, որ շուտով համաժողովին կմասնակցեն Ստամբուլի «Մարմարա» թերթի խմբագիրը և նրա տեղակալը», - ասել է նա: Համաժողովի աշխարհագրությունը ընդլայնվել է. շուրջ 20 երկրներից գրողներ են ժամանում Հայաստան: Անցյալ շաբաթը կարելի է փառատոնային անվանել: Հայ հանդիսատեսը «Ոսկե ծիրանի» ակնկալիքով է ապրում, սակայն, չի մոռանում այլ փառատոներին մասնակցող Հայաստանի ներկայացուցիչներին: Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |