ՀՀ ԱԺ նախագահի այցը Շվեյցարիա կխթանի երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով

30 սեպտեմբերի 2010 - 12:11 AMT  13:19 GMT
Էրիկա- Ֆորստեր Վանինի. Անհրաժեշտ զարգացնել միջխորհրդարանական կապերը, հատկապես, բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը
Շվեյցարիայի ԱԳ նախարար. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող կիսատ մնալ

Շվեյցարիայի ԱԳ նախարար. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող կիսատ մնալ

30 սեպտեմբերի 2010 - 11:35 AMT  13:19 GMT
«Շվեյցարիան վճռական է գործընթացը առաջ մղելու հարցում»,- ասել տիկին Կալմի-Ռեյը
«ՀայՌուսգազարդը» «Առանց կանխավճարի ակցիան» երկարաձգեց մինչև ապրիլի 1-ը

«ՀայՌուսգազարդը» «Առանց կանխավճարի ակցիան» երկարաձգեց մինչև ապրիլի 1-ը

30 սեպտեմբերի 2010 - 11:15 AMT  13:19 GMT
Այն բնակիչները, որոնք մինչև 2011թ. ապրիլի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազիֆիկացման մասին և կվճարեն գումարի 80 տոկոսը, հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարից:

Գաբրիել Սարգսյան. Յուրաքանչյուր տուրում մենք փորձում ենք անել առավելագույնը, սակայն դեռ ամեն ինչ չէ, որ ստացվում է

30 սեպտեմբերի 2010 - 11:11 AMT  13:19 GMT
Սարգսյանը գտնում է, որ Մաչեյի հետ պարտիան շատ դժվար էր ու երկար
«Տրոյկա Դիալոգը» նախատեսում է պատշաճ շահույթ ստանալ

«Տրոյկա Դիալոգը» նախատեսում է պատշաճ շահույթ ստանալ

30 սեպտեմբերի 2010 - 10:52 AMT  13:19 GMT
Ռուբեն Վարդանյան. 2013-ին ես կցանկանայի հնարավորություն ունենալ զբաղվելու այլ գործերով
Հայաստանի տղամարդկանց հավաքականն օլիմպիադայի 9-րդ տուրում կմրցի Ռուսաստանի հավաքականի առաջին թիմի հետ

Հայաստանի տղամարդկանց հավաքականն օլիմպիադայի 9-րդ տուրում կմրցի Ռուսաստանի հավաքականի առաջին թիմի հետ

30 սեպտեմբերի 2010 - 10:49 AMT  13:19 GMT
Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Սլովակիայի հավաքականի հետ

Հայաստանի բնակչության գրեթե կեսն օգտվում է համացանցից

28 սեպտեմբերի 2010 - 13:07 AMT  13:19 GMT
2010 թվականի հունիսի տվյալներով Հայաստանում 1 396 550 Ինտերնետից օգտվող է գրանցվել, ինչը կազմում է երկրի բնակչության 47.1 տոկոսը: Նման տեղեկատվություն է տեղակայվել Internet World Stats կայքում` վկայակոչելով Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի տվյալները: Ավելի վաղ Internet World Stats-ը հրապարակել էր Էլեկտրակապի Միջազգային Միության (ԷՄՄ) 2010թ. հունիսի տվյալները, որոնց համաձայն Հայաստանում Համացանցից օգտվում է բնակչության միայն 7 տոկոսը (208 հազ. 200 հոգի): ԷՄՄ գնահատմամբ, 2009 թվականին Հայաստանում Ինտերնետից օգտվողների թիվը կազմում էր 191 հազար (բնակչության 6.4 տոկոսը): Դրա հետ մեկտեղ, Հայաստանում որոշ փորձագետներ գտնում էին, որ ԷՄՄ տվյալները զգալիորեն նվազեցված էին, քանի որ վիճակագրության մեջ հաշվի չէին առնվել բջջային Ինտերնետից օգտվողները:

Իլհամ Ալիևը իշխանությունը պահպանելու համար դիմում է ամեն քայլի

28 սեպտեմբերի 2010 - 11:49 AMT  13:19 GMT
Մենք արդեն ասել ենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում շատ լարված են լինելու, չնայած “Ենի Ադրբեջան” կուսակցության պաշտոնյաների աշխույժ հայտարարությունների (ԵԱԿ): ԵԱԿ-ն փակ նիստեր է անցկացնում, Մոսկվայից քաղաքական ռազմավարների է հրավիրում և օգտվում ռուսական քաղաքական գործիչների զանազան ծառայություններից:

Հայաստանի կառավարությունը պայքարո՞ւմ է գնաճի դեմ, թե՞ խթանում այն

25 սեպտեմբերի 2010 - 18:13 AMT  13:19 GMT
Ըստ նախնական վիճակագրական տվյալների հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3,1 տոկոսով 2009 նույն ժամանակաշրջանի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ-ի ծավալը կազմել է 2 տրլն 42 մլրդ 788,8 մլն դրամ: Ընդ որում, գյուղատնտեսական ապրանքի համախառն արտադրությունը հաշվետվության շրջանում կրճատվել է 18%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11,5%-ով: Բացի այդ, սպառողական գների աճը հունվար-օգոստոսին 2009-ի նույն շրջանի համեմատ կազմել է 7,7 տոկոս: Միևնույն ժամանակ ամսական կտրվածքով գնաճը կազմել է 1,3 տոկոս:

Հայաստանի անկախության 19 տարիների գլխավոր ձեռքբերումը` ԼՂՀ փաստացի անկախությունն է

25 սեպտեմբերի 2010 - 15:17 AMT  13:19 GMT
Ոչ մի ՄԱԿ հատուկ պատվիրակ չի կարող արագացնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: ԵԱՀԿ Մինսկի խմբի լիկվիդացումն ու, առավել ևս, նրա ընդօրինակումն այլ մակարդակում կարգելակեն անգամ այն գործընթացը, որն այժմ ընթանում է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, նման հայտարարություններն ավելի շատ դասվում են քարոզչության, քան հակամարտության լուծումն արագացնելու իրական փորձերի շարքին: «Իրական արագացման համար փոխզիջումների պատրաստակամություն է հարկավոր, այլ ոչ թե հակառակը»,- ասել է Իսկանդարյանը:
---