Հայաստանի բնակչության գրեթե կեսն օգտվում է համացանցիցՏեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտում սեպտեմբերի 20-27-ը տեղի ունեցած հիմնական իրադարձությունների ամփոփում 2010 թվականի հունիսի տվյալներով Հայաստանում 1 396 550 Ինտերնետից օգտվող է գրանցվել, ինչը կազմում է երկրի բնակչության 47.1 տոկոսը: Նման տեղեկատվություն է տեղակայվել Internet World Stats կայքում` վկայակոչելով Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի տվյալները: Ավելի վաղ Internet World Stats-ը հրապարակել էր Էլեկտրակապի Միջազգային Միության (ԷՄՄ) 2010թ. հունիսի տվյալները, որոնց համաձայն Հայաստանում Համացանցից օգտվում է բնակչության միայն 7 տոկոսը (208 հազ. 200 հոգի): ԷՄՄ գնահատմամբ, 2009 թվականին Հայաստանում Ինտերնետից օգտվողների թիվը կազմում էր 191 հազար (բնակչության 6.4 տոկոսը): Դրա հետ մեկտեղ, Հայաստանում որոշ փորձագետներ գտնում էին, որ ԷՄՄ տվյալները զգալիորեն նվազեցված էին, քանի որ վիճակագրության մեջ հաշվի չէին առնվել բջջային Ինտերնետից օգտվողները: 28 սեպտեմբերի 2010 PanARMENIAN.Net - Հայաստանի վիրտուալ տաղավարը «Շանհայ էքսպո 2010»-ում արժանացել է պարգևի նորարարական տեխնիկական լուծման համար: Հայաստանին պարգևը շնորհել է ցուցահանդեսի գլխավոր հովանավոր ֆրանսիական Dassault Systemes ընկերությունը: Ֆրանսիացի փորձագետները գնահատել են Հայաստանի վիրտուալ տաղավարի ինտերակտիվ 3D գրաֆիկան: Վիրտուալ տաղավարները հասանելի են լինելու ինտերնետում ամենաքիչը 5տարվա ընթացքում: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է ռոումինգ-գործընկերների թվի ավելացման մասին: 2010 թ-ի սեպտեմբերի 23-ի դրությամբ Beeline բջջային ցանցի բաժանորդների համար բացվել է երկկողմանի 3G և GPRS-ռոումինգ Ավստրիայի, Բելգիայի, Լիխտենշտեյնի, Ֆինլանդիայի, Սիրայի, Մեքսիկայի և մի շարք այլ երկների օպերատորների հետ: Beeline հաճախորդների համար 3G-ռոումինգը հասանելի է 72 երկրի 110 օպերատորի ցանցում, GPRS- ռոումինգը` 129 երկրում 245 օպերատորի ցանցում, իսկ CAMEL ռոումինգը` 66 երկրում: ՀՀ ՏՄՊՊՀ սեպտեմբերի 22-ի հերթական նիստում Հանձնաժողովը որոշեց անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոց կիրառել «ԱրմենՏել» ՓԲԸ նկատմամբ: Ընկերությունը սպառողներին մատուցվում է «Hi-Line» («Հայ Լայն») ծառայություն, որի շրջանակներում իրականացվող ակցիաների վերաբերյալ զանգվածային լրատվության (այդ թվում` Ընկերության ինտերնետային կայքով) և արտաքին գովազդի միջոցներով սպառողներին տրամադրվում է տեղեկատվություն առ այն, որ «Hi-Line» ծառայությանը միանալու դեպքում այն կմատուցվի առանց որևէ վճարի` «0 դրամ մոդեմ, 0 դրամ միացում, 0 դրամ առաջին ամիսը»: Հանձնաժողով դիմած սպառողները բողոքել են, որ թեեւ մոդեմը հատկացվում է անվճար, սակայն, որպեսզի այն լիարժեք գործի, անհրաժեշտ է կատարել համակարգչային կարգավորումներ, միացումներ: ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին մատուցվող «Hi-Line» ինտերնետ ծառայության շրջանակում սպառողներին մատուցվող ««Hi-Line» Բոլորի համար» ակցիայի գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների ընթացքում «անվճար ակտիվացում» կամ «ակտիվացում 0 դրամ» բառերի փոխարեն «անվճար միացում» կամ «միացում 0 դրամ» բառերի օգտագործումը, ինչպես նաև որոշ սպառողների կողմից «Hi-Line» ծառայության ակտիվացման համար 3000 դրամ վճարելը Հանձնաժողովը որակեց որպես Ընկերության կողմից առաջարկվող կամ մատուցվող ծառայության պայմանների նկատմամբ հասարակության մոլորեցում` որոշում կայացնելով ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության գործողության համար կիրառել տուգանք` 500 000 դրամի չափով, հանձնարարել Ընկերությանը դադարեցնել և հետագայում բացառել գովազդի ընթացքում հասարակության մոլորեցմանը հանգեցնող գործողությունները կամ վարքագիծը եւ փոխհատուցել անբարեխիղճ մրցակցության հետեւանքով տուժած սպառողների կրած վնասները: Synopsys Armenia ընկերությունը անցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Պարգևներ կորպորատիվ նվաճումների համար» մրցույթի եզրափակիչ փուլ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Synopsys Armenia-ի գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանը: Հեղինակավոր պարգևը, որը հանձնվում է 1999 թվականից ի վեր, կարևորում է այն դերը, որը ամերիկյան ընկերությունները կատարում են աշխարհում սոցիալական կորպորտաիվ պատասխանատվության ամրապնդման գործում: Մրցույթի եզրափակչի մասնակիցներն ընտրվել են 78 ընկերությունների թվից, որոնք առաջադրել են ողջ աշխահում հավատարմագրված ԱՄՆ դեսպանները: Եզրափակիչ դուրս եկած ընկերությունների թվում են այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են Cisco (Իսրայելի ներկայացուցչությունը), Intel (Կոստա Ռիկա), Coca-Cola (Սվազիլենդ), PepsiCo (Հնդկաստան) և մյուսները: Երեք հաղթողներին 2010 թ. հոկտեմբերին կընտրի հատուկ հանձնաժողովը Հիլարի Քլինթոնի ղեկավարությամբ: Օրանժ Արմենիա ընկերությունը մեկնարկեց iPhone 4-ի պաշտոնական վաճառքը: Orange-ի խանութներում iPhone 4-ը կարելի է ձեռք բերել հատուկ iPhone-ի համար մշակված սակագնային պլաններով: 4-րդ սերնդի սմարթֆոնը կարժենա 305 հազ. դրամ (16 ԳԲ) և 360 հազ. դրամ (32 ԳԲ), հնարավոր է նաև ապառիկ վաճառք: 4 սակագնային պլանների շրջանակներում iPhone 4-ից օգտվողների համար առաջարկվում է 1000-1500 րոպե անվճար խոսելաժամանակ Օրանժի ցանցի ներսում: Օրանժ Արմենիայի մարքետինգի տնօրեն Արամ Մկրտչյանի խոսքերով, ճկուն սակագնային պլանները թույլ կտան iPhone 4-ի տերերին տնտեսել տարեկան 120-432 հազար դրամ: Տեխնոլոգիաների ArmTech 2011 տարածաշրջանային կոնգրեսը տեղի կունենա 2010 թվականի դեկտեմբերի 2-3-ը Փարիզում: Այդ մասինPanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Synopsys Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանը: Ըստ նրա, միջոցառմանը կմասնակցեն մի քանի տասնյակ ընկերություններ, այդ թվում եվրոպական, ինչպես նաև Փարիզի քաղաքապետն ու Հայաստանի կառավարական պատվիրակությունը: «Քանի որ այս անգամ դա տարածաշրջանային կոնգրես է լինելու, ապա ակնկալվում է, որ այն մասշտաբով ավելի փոքր կլինի, քան Հայաստանում և Սիլիկոնային հովտում տեղի ունեցած ArmTech կոնգրեսները: Մենք մտադիր ենք ArmTech 2011 կոնգրեսը կազմակերպել Հայաստանում»,-ասել է Ռիչ Գոլդմանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ քննարկվում է, թե ինչպես կարող է կառավարությունն աջակցել Փարիզում կայանալիք ArmTech-ին: Նա նաև նշել է, որ հոկտեմբերի 30-ին «DigiTec Expo» ցուցահանդեսի շրջանակներում Երևանում տեղի կունենա ArmTech մեկօրյա սեմինարը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի սեպտեմբերի 28-29-ը Քիշնևում (Մոլդովայի հանրապետություն) կայանալիք կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման հարցերով Անկախ պետությունների համագործակցության Համակարգող խորհրդի 16-րդ նիստին: Նախարար Մ.Վարդանյանը համակարգող խորհրդի փոխնախագահն է և նիստի ընթացքում հանդես կգա զեկույցով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը սեպտեմբերի 24-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային երկու`«Մարիամ» և «Գրապալատ» տառատեսակները: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են կառավարության մամլո ծառայությունից, նման որոշումն ընդունվել է` ելնելով ՅՈՒՆԻԿՈԴ (Unicode) կոդավորման համակարգին համապատասխան հայկական տառատեսակների ներդրման և կիրառության անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքի դրույթները և հեղինակային իրավունքի վերաբերյալ Հայաստանի Հանրապեության միջազգային պարտավորություները և ՀՍՏ 311-2009 «Հայկական համակարգչային տառատեսակներ» ստանդարտով սահմանված չափորոշիչները: Այդ տառատեսակները մշակվել են 2008 թվականին «Հայաստանի ազգային գրապալատի» բաժնի պետ, դիզայներ Էդիկ Գաբուզյանի կողմից և համատեղելի են ինչպես IBM, այնպես էլ Macintosh համակարգիչների հետ: TEDx Women խորհրդաժողովը տեղի կունենա Երևանում 2010թ. դեկտեմբերին: Այդ մասինPanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երևանում TEDx-ի կազմակերպման նախաձեռնող, «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» ՈԿԿ-ի վարչության անդամ Քրիստինե Սարգսյանը: Խորհրդաժողովում, որը նվիրված է լինելու կանանց, նրանց խնդիրներին ու նվաճումներին, կկարողանան շնորհանդեսներով հանդես գալ ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Ըստ Քրիստինե Սարգսյանի, TEDx Women նոր նախագիծ սկսելու համար պատճառ հանդիսացավ TED խորհրդաժողովում ելույթ ունեցող կանանց քանակի կտրուկ նվազումը: Տեխնոլոգիաներին, արվեստին ու դիզայնին նվիրված TEDx խորհրդաժողովն առաջին անգամ տարածաշրջանում տեղի ունեցավ Երևանում: 17 ելույթ ունեցողները Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից ու Քուվեյթից ներկայացրեցին իրենց գաղափարներն ու փորձը: TEDx-ը ամերիկյան TED (Technology Entertainment Design հիմնադրամի ոչ պաշտոնական ծրագիրն է: 1984թ. ի վեր հիմնադրամը ամենամյա խորհրդաժողովներ է անցկացնում, որտեղ նույն բեմում հավաքվում են գիտնականներ, քաղաքական գործիչներ, ձեռներեցներ, նկարիչներ, երաժիշտներ, ինժեներներ: Հայաստանում TEDx-ի կազմակերպմանն աջակցում են Սիվիլիտաս հիմնադրամն ու «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» ՈԿԿ-ն: Գայանե Միրզոյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Բաժնի այլ նյութերը Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |