Արտյոմ Կոնստանդյան.

Հայաստանի բանկային համակարգի կայունության մեջ կասկածներ չեն ծագել նույնիսկ ճգնաժամի պայմաններում

29 հոկտեմբերի 2010
Երևանում հոկտեմբերի 17-19-ը կայացել է ֆինանսիստների և բանկիրների համահայկական համաժողովը, որի կազմակերպիչներն էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Կենտրոնական բանկը և Հայաստանի Բանկերի միությունը: Համաժողովի նպատակը, որին մասնակցել են շուրջ 10 երկրների 100 ներկայացուցիչներ, Ֆինանսիստների և բանկիրների համահայկական միություն ստեղծելու միջոցով նպաստելն է երկրի բանկային համակարգի պոտենցիալի ընդլայնմանը: Համաժողովի հյուրերի թվում էր «Պրոմսվյազբանկի» առաջին տեղակալ Արտյոմ Կոնստանդյանը, որն այդ հարցերի շուրջ զրուցել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ:

Յուրկո Գուցուլյակ.

Հաջողակ գովազդը` անակնկալն է

26 հոկտեմբերի 2010
Ուկրաինայի գովազդային դիզայնի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Յուրկո Գուցուլյակը, գովազդն արվեստ է համարում: Յուրկոն դիզայնի և գովազդի ոլորտում այնպիսի հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, ինչպիսիք են` Epica Awards, European Design Awards, Golden Drum, Communications Arts, ADI Awards, HOW: Սակայն նրան մեծ համբավ է բերել «Լուցկի» օրացույցը աշխատանքը, որը պարգևատրվել է Epica Awards շքանշանով և ներկայացվել Լուվրի գովազդի թանգարանում: «Պոպոք» գովազի փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 29-ին գովազդի մասնագետները Հայաստանում կարող են մասնակցել Գուցուլյակի «Լոգոսկազկի» վարպետության դասերին, որի ժամանակ նա պատմելու է լոգոտիպերի` որպես ապրանքանիշի գլխավոր բաղադրիչի մասին:

Շավարշ Քոչարյան.

“Ոչ թե Բաքուն, այլ Ղարաբաղի ժողովուրդն է որոշում, թե ինչպես ապրի

6 հոկտեմբերի 2010
Շավարշ Քոչարյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելության ժամանման կապակցությամբ, Ադրբեջանում կրկին սկսեցին կոչեր հնչել խնդիրը ուժային ճանապարհով լուծելու համար:Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որ Հայաստանը արգելակում է գործընթացը և ցանկանում է պահպանել “ստատուս քվոն”, ոչ մի կերպ չի տեղավորվում բանակցային գործընթացի ձևաչափում: PanARMENIAN.Net հարցերին պատասխանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ` Շավարշ Քոչարյանը:

Մանուչհեր Մոթթակի.

Իրանի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում

2 սեպտեմբերի 2010
Մանուչհեր Մոթթակի
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է լարված մնալ: ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևերի ընդունմանը հաջորդեցին նոր պատժամիջոցները Իրանի դեմ: Հայաստանի համար, որը բարիդրացիական հարաբերություններ ունի Իրանի հետ և մի շարք կարևոր ռազմավարական նախագծեր է իրականացնում այդ երկրի հետ, հատկապես կարևորվում է երկխոսության հաստատումը Թեհրանի ու Արևմուտքի միջև և խնդրի խաղաղ կարգավորումը: Հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարների, տարածաշրջանային հարցերում Թեհրանի դիրքորոշման, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման ասպարեզում իրանական կողմի ակտիվացման մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչհեր Մոթթակին:

Վլադիմիր Գրիգորյան.

«ՏՏ զարգացման կենտրոնի» բացումն Արցախի տեխնոլոգիաների ոլորտում իրավիճակի փոփոխման լուրջ հայտ է

16 հուլիսի 2010
Վլադիմիր Գրիգորյան
2010 թվականի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղում Արցախի Հանրապետության կառավարության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, ինչպես նաև Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունեցել «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի» բացումը: Կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է Արցախում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների մասին:

Կլաուդիա Կարդինալե.

Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ

13 հուլիսի 2010
Կլաուդիա Կարդինալե
Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում:

Առաքել Միրզոյան.

Դեռ 5 տարեկանում ես 20 կգ ծանրաձող բարձրացրեցի ու իմ ողջ կյանքը նվիրեցի ծանրամարտին

18 մայիսի 2010
Առաքել Միրզոյան
Հայ մարզիկ Առաքել Միրզոյանը 20 տարեկանում արդեն հասցրել էր դառնալ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության 69 կգ քաշային կարգում` արծաթե մեդալակիր: 2010 թ. նա փոխեց իր քաշային կարգը և այժմ հանդես է գալիս 77 կգ ք/կ-ում: Այս տարի նա ջանադրաբար մարզվում է և պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որն անցնելու է Անթալիայում (Թուրքիա): Իր սպասումների, մարզական ծրագրերի և նախապատրաստական աշխատանքների մասին է պատմում Առաքել Միրզոյանը PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում: