Հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 24,3 տոկոսվ քիչ գյուղմթերք, քան սեպտեմբերին

Հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 24,3 տոկոսվ քիչ գյուղմթերք, քան սեպտեմբերին

20 նոյեմբերի 2010 - 13:25 AMT  18:40 GMT
2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 16,8 տոկոս անկում
ՀՀԿ. Հրաժարվելով մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ ՀՀ նախագահը դիմեց կոշտ, սակայն կոռեկտ քայլի

ՀՀԿ. Հրաժարվելով մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ ՀՀ նախագահը դիմեց կոշտ, սակայն կոռեկտ քայլի

20 նոյեմբերի 2010 - 13:19 AMT  18:40 GMT
«Կարծում եմ, որ տարածքային ամբողջականության մասին կետը ներառվել է ՆԱՏՕ-ի Լիսաբոնի հռչակագրի նախագծում Վրաստանի առաջարկով, ոչ թե Ադրբեջանի

ԼՂՀ-ում մարտավարական զորավարժությունները սառը ջուր լցրեցին Իլհամ Ալիևի գլխին

19 նոյեմբերի 2010 - 13:19 AMT  18:40 GMT
Իլհամ Ալիևը, ինչպես միշտ, հակասում է ինքն իրեն, ինչը զարմանալի չէ: ԼՂՀ-ում մարտավարական զորավարժությունները հենց այն սառը ջուրն էին, որը շատ անհրաժեշտ էր կլանին` պատերազմով սպառնալուց առաջ ուշքի գալու և մի քիչ մտածելու համար: Պարզվում է, պետք էր ընդամենը իրերը կոչել իրենց անուններով և հիշեցնել Ալիև-կրտսերին հոր պարտությունների մասին:

Լևոն Արոնյանը դարձավ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, իսկ Զավեն Անդրիասյանը` Ռուսաստանի գավաթակիր

18 նոյեմբերի 2010 - 18:33 AMT  18:40 GMT
Շախմատ. Նոյեմբերի 18-ին Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Լևոն Արոնյանը շատ հաջող հանդես եկավ և դարձավ աշխարհի չեմպիոն: Արոնյանը վաստակեց 24.5 միավոր և օլիմպիադայի կրկնակի չեմպիոնի, արագ շախմատի չեմպիոնի, աշխարհի գավաթակրի, Ֆիշերի վարկածով աշխարհի չեմպիոնի և Մեծ սաղավարտի հաղթողի տիտղոսներին ավելացրեց կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ տեղում ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն է, երրորդ տեղում` Մագնուս Կարլսենը (Նորվեգիա):

Ինքնասպանությունն ամենասարսափելի երևույթն է դեռահաս էմոների շրջանում

17 նոյեմբերի 2010 - 14:33 AMT  18:40 GMT
«Էմոների շարքում լայնորեն տարածված է դեպրեսիվ տրամադրությունը և դրա հետևանքով`ինքնասպանությունները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանում այդ ոչ պաշտոնական շարժման ներկայացուցիչներից մեկը:

Հայաստանում LTE ցանցը կգործարկվի դեկտեմբերի 1-ին

15 նոյեմբերի 2010 - 18:30 AMT  18:40 GMT
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ռադիոհաճախականություններ է տրամադրել ՎիվաՍել-ՄՏՍ-ին LTE տեխնոլոգիայով 4G ցանց կառուցելու համար: ՀԾԿՀ-ն օպերատորին լիցենզիա է տրամադրել հետևյալ հաճախականությունների օգտագործման համար՝ 40 ՄՀց (2500-2520 ՄՀց հատվածներում և 2620-2640 ՄՀց Երևանում և 2600-2640 ՄՀց՝ մարզերում):

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի կա, իսկ քաղաքական կուսակցություններն արդեն նոր խորհրդարան են ձևավորում

13 նոյեմբերի 2010 - 15:14 AMT  18:40 GMT
«Օրինաց երկիր» կուսակցությունը բոլոր շանսերն ունի Հայաստանի խորհրդարան մտնելու համար, որտեղ նա զգալի դեր կխաղա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը` մեկնաբանելով ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները, որոնք տեղի են ունենալու 2012-ին: Նրա խոսքերով, խմբակցությունն ակտիվ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ Հարությունյանը նշել է, որ 2008-ի դեպքերը Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես, այն, որ ընդդիմությունը ներկայացնող խմբակցությունը միացել է կոալիցիային, ազդել են նրա վարկանիշի վրա:

Ոչ բոլորին հաջողվեց համտեսել աշխարհի ամենահամեղ փառատոնի բարիքները՝ հյուրերը չափազանց շատ էին

22 սեպտեմբերի 2010 - 20:09 AMT  18:40 GMT
Խորովածի 2-րդ փառատոնը տեղի ունեցավ Լոռու մարզի Ախթալա քաղաքում կիրակի օրը: Այն նվիրված էր ևս երկու իրադարձությունների` 12-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծմանը և աշխարհում երկրորդ ամուսնական մատանիների հուշարձանի տեղադրմանը:
---