Վիկ Դարչինյան.

Հնարավոր է` 2011-ի մենամարտերից մեկն անցկացնեմ Հայաստանում

25 հունվարի 2011
Վիկ Դարչինյան
Վախթանգը կամ, ինչպես սիրում են նրան անվանել, Վիկ Դարչինյանն առաջին հայ մարզիկներից էր, ով Հայաստանին համաշխարհային փառք բերեց: Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը սկսել է հանդես գալ Ավստրալիայի դրոշի տակ և նվաճել բազմաթիվ գոտիներ, իսկ արդեն 2009-ից սկսել է ներկայացնել Հայաստանը: 2010-ը չի կարելի հեշտ համարել Դարչինյանի համար: Բռնցքամարտիկը, ճիշտ է, հաղթանակներ տարավ, բայց տարեվերջին Աբներ Մարեսից տարած անակնկալ պարտությունը փոխեց նրա բոլոր պլանները: Ներկա պահին հայ բռնցքամարտիկը Հայաստանում է: PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում նա պատմեց Մարեսի հետ մարտի և 2011-ի իր պլանների ու մենամարտերի մասին:

Վալերի Կիպորենկո.

Բաքվում անկարգություններն ուղեկցվել են նույն կարգախոսներով, ինչ և Սումգայիթում

13 հունվարի 2011
Վալերի Կիպորենկո
21 տարի առաջ Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը. ԽՍՀՄ ՊԱԿ քննիչների շարքում Ադրբեջանում իր առաքելությունն էր կատարում նաև Վալերի Կիպորենկոն: ԽՍՀՄ ՊԱԿ քննիչների խմբի շարքում նա յոթ ամիս աշխատել է Սումգայիթում և Բաքվում, 1990-ին եղել է Կիևի զինվորական շրջանի հարցերով ԽՍՀՄ ՊԱԿ հատուկ բաժնի ավագ քննիչ: Գնդապետ Կիպորենկոն կիսվել է այդ տարիների իր հիշողություններով PanARMENIAN.Net և Analitika.at.ua հետ:

Վահե Գուլյան.

Մեծ ընկերությունները փորձում են ցույց տալ, որ հոգում են մարդկանց անձնական տեղեկատվության գաղտնիության մասին, սակայն իրականում ոչինչ չեն անում դրա համար

17 դեկտեմբերի 2010
Վահե Գուլյան
2010 թվականի նոյեմբեր ամսին տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում ամենաքննարկվող թեմաներից էր Google համակարգում հայտնաբերված լուրջ «անցքը», որը թույլ էր տալիս անձնական տեղեկատվության բացահայտում, ինչը կարող էր օգտագործվել չարագործների կողմից: Պատմության հերոսը 21-ամյա ամերիկաբնակ և ծնունդով հայաստանցի Վահե Գուլյանն էր, ով, գտնելով սխալը, փորձել էր տեղեկացնել այդ մասին Google-ին, սակայն պատասխան չէր ստացել: Երբ պարզվել էր, որ խոցելիությունը վերաբերում է ոչ միայն Gmail էլ. փոստի օգտագործողներին, այլ նաև Google Appls-ի օգտագործողներին (որոնց թվում են մի շարք պետական կազմակերպություններ ԱՄՆ-ում և ողջ աշխարհում), Վահեն որոշել էր գրել ՏՏ ոլորտի ամենահայտնի բլոգերից մեկի` TechCrunch-ի խմբագրին, ցուցադրելով խոցելիությունը իր իսկ բլոգում, որը տեղադրված էր Google-ի սեփական Blogger համակարգում: Աղմկահարույց պատմության մանրամասները Վահեն պատմում է PanARMENIAN.Net-ի թղթակցին` բացառիկ հարցազրույցի շրջանակներում:

Անժելա Խաչատրյան.

«Ամերիաբանկը» մեծ պոտենցիալ է տեսնում Հայաստանի բանկային շուկայում ֆակտորինգային ծառայությունների զարգացման մեջ

9 դեկտեմբերի 2010
Անժելա Խաչատրյան
Հավատարիմ մնալով Հայաստանի բանկային շուկայում նորարարական լուծումներով հանդես գալու մասին իրենց սկզբունքներին` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նոյեմբերի 4-ին ներմուծել է նոր ճկուն գործիք` դասական ֆակտորինգ: Այդ արտադրանքի ճկունության և դասական վարկավորման համեմատ նրա առավելությունների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է բանկի ֆակտորինգի բաժնի մասնագետ Անժելա Խաչատրյանը:

Իգոր Գանժա.

Գովազդում հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելը գանգի տրեպանցիա չէ

26 հոկտեմբերի 2010
Իգոր Գանժա
Գովազդի ռուսական ակադեմիայի ակադեմիկոս և Միջազգային գովազդային ասոցիացիայի ռուսական բաժանմունքի փոխնախագահ Իգոր Գանժան գովազդը համարում է ոչ թե արվեստ, այլ տեխնոլոգիա: Merсedes-Benz-ի, Bosh-ի, Sun Microsystems-ի, IBS-ի, Philip Morris-ի, Optima-ի, Electrolux-ի համար գովազդային արշավների հեղինակ է: Գովազդի մասնագետները մեջբերումներ են կատարում նրա չհրատարակտված «ԿրեաԿտիվ» գրքից, բայց, այնուամենայնիվ, Գանժան հայտարարում է, որ չի հասել խելագարության այնպիսի աստիճանի, որպեսզի իրեն համարի գովազդային գուրու: «Պոպոք» Գովազի առաջին միջազգային փառատոնի շրջանակներում Իգոր Գանժան հոկտեմբերի 30-ին Երևանում կանցկացնի վարպետության դասեր:

Շավարշ Քոչարյան.

“Ոչ թե Բաքուն, այլ Ղարաբաղի ժողովուրդն է որոշում, թե ինչպես ապրի

6 հոկտեմբերի 2010
Շավարշ Քոչարյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելության ժամանման կապակցությամբ, Ադրբեջանում կրկին սկսեցին կոչեր հնչել խնդիրը ուժային ճանապարհով լուծելու համար:Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որ Հայաստանը արգելակում է գործընթացը և ցանկանում է պահպանել “ստատուս քվոն”, ոչ մի կերպ չի տեղավորվում բանակցային գործընթացի ձևաչափում: PanARMENIAN.Net հարցերին պատասխանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ` Շավարշ Քոչարյանը:

Կլաուդիա Կարդինալե.

Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ

13 հուլիսի 2010
Կլաուդիա Կարդինալե
Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում:
 
---