Թուրքիայում պետական հեղաշրջման կասկածանքով ձերբակալվել է 163 սպա

12 փետրվարի 2011 - 11:09 AMT  10:21 GMT
Ձերբակալվածների թվում են Թուրքիայի ՌԾՈւ նախկին հրամանատարը, ՌՕՈՒ նախկին գլխավոր հրամանատարը և այլոք
Ալեքսանդր Սոտնիչենկո. Մուբարաքի հրաժարականը նոր դարաշրջան է բացում ողջ արաբական աշխարհի համար

Ալեքսանդր Սոտնիչենկո. Մուբարաքի հրաժարականը նոր դարաշրջան է բացում ողջ արաբական աշխարհի համար

12 փետրվարի 2011 - 10:19 AMT  10:21 GMT
«Եգիպտական հեղափոխության հաջողությունը կանդրադառնա տարածաշրջանում իրադարձությունների զարգացման վրա»,-գտնում է նա

Տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատումը վտանգավոր միտում է հայ կանանց շարքում

11 փետրվարի 2011 - 12:02 AMT  10:21 GMT
Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության համաձայն, ծնելիության ցածր մակարդակը Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքներից է: 2003-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2003-2015թթ. Մոր և մանկան առողջության պահպանության ռազմավարության հաստատման մասին, որում, մասնավորապես , ասվում է. «Մայրական և վերարտադրողական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մեջ մտնում է աբորտների դեմ պայքարը, այդ թվում՝ արհեստական վիժումների կանխումը, ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների խրախուսումը, առողջ սեռական կյանքի քարոզչությունը»: Ռազմավարության նպատակներից է՝ մինչև 2015-ը նվազեցնել արհեստական վիժումների մակարդակը մինչև 30 տոկոս:

2010թ. Հայաստանի ՏՏ ոլորտում գրանցվել է 15 տոկոս աճ, սակայն պետական ֆինանսավորումը նախկին մակարդակում է

6 փետրվարի 2011 - 17:13 AMT  10:21 GMT
2010թ. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 15 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ, ընդ որում ՏՏ մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմել է 1.7 տոկոս: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ՀՀ էկոնոմիկայի մամլո ծառայությունում: Միևնույն ժամանակ, շրջանառությունը ՏՏ ոլորտում կազմել է 150 մլն դրամ, ինչը 15,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ (129,9 մլն դոլար): Հայաստանում ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է շուրջ 5 հազար մարդ, այդ ոլորտում գործում է 197 ընկերություն: Մինչդեռ, ՏՏ ոլորտի զարգացմանը 2011թ. հատկացվել է նույնքան, որքան 2010թ.՝ 80 մլն դրամ: 2009-ին այդ ոլորտին կառավարությունը հատկացրել է 200 մլն դրամ:

Իրանի և Ադրբեջանի եղբայրական հարաբերություններն անցյալում են

4 փետրվարի 2011 - 19:10 AMT  10:21 GMT
Իրանի և Ադրբեջանի եղբայրական հարաբերություններն անցյալում են: Անցած ողջ շաբաթը Բաքուն մեղադրում է Իրանին բոլոր մահացու մեղքերում, ամենագլխավորը, իհարկե, Հայաստանի հետ համագործակցությունն է: Բայց ամենահետարքրիրն այն է, որ այդ ամենն ադրբեջանցիներին մատուցվում է որպես «Ադրբեջանի ներքին գործերին Իրանի միջամտելու փորձ»:

Շախմատի Հայաստանի 71-րդ չեմպիոն դարձավ 19-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը

3 փետրվարի 2011 - 18:42 AMT  10:21 GMT
Վեյկ ան Զեեում ավարտվել է ավանդական շախմատային փառատոնը: Լևոն Արոնյանը գլխավոր մրցաշարում լրացուցիչ արդյունքներով զբաղեցրել է 3-րդ տեղը, Մագնուս Կարլսենը, որն Արոնյանի նման ուներ 8 միավոր, զբաղեցրել է 4-րդ տեղը: Մրցաշարի առաջատարը 9 միավորով դարձել է Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), 2-րդ տեղում 8.5 միավորով Վիշվանաթան Անանդն է (Հնդկաստան):

Հայաստանում և Ղարաբաղում նկարահանված «Here» ֆիլմը ներկայացված է Sundance-2011 կինոփառատոնում

23 հունվարի 2011 - 11:27 AMT  10:21 GMT
Հայաստանի անցյալ շաբաթվա մշակութային կյանքը նշանավորվեց վառ իրադարձություններով, որոնք կապված էին ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի շոու բիզնեսի և մշակույթի ոլորտի իրադարձությունների հետ:
---