Ռոդիկա Քերերուշ.

«Մարդկային կապիտալի» մեջ կատարված ներդրումները միշտ արդարացված են

21 մարտի 2011
Ռոդիկա Քերերուշ
Բանկային գործում կապիտալ ասելով հասկանում են ֆինանսական ռեսուրսներ: Սակայն, այսօր «կապիտալ» հասկացությունը նոր իմաստ է ձեռք բերել: Ժամանակակից պայմաններում ռեսուրսները ներկայանում են ամենաարժեքավոր` «մարդկային կապիտալի» տեսքով, որը սկսում է ավելի նշանակալի դեր խաղալ: Մարդկային կապիտալը ներառում է իր մեջ շատ գործոններ. աշխատողների պրոֆեսիոնալ գիտելիքներ, նրանց կարողություններ ու հմտություններ, առաջողական վիճակ և այլն: Մեկ տարի առաջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» անցում է կատարել աշխատողներին վճարելու նոր համակարգի, ինչպես նաև ներմուծել է Հայաստանի բանկային համակարգի համար յուրահատուկ սոցիալական արտոնությունների և երաշխիքների համակարգ: Բանկի սոցիալական ծրագրերի մասին PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում պատմել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի անձնակազմի հետ աշխատանքի հետ բաժնի պետ Ռոդիկա Քերերուշը:

Բեկոր Փափազյան.

Հայաստանը զբոսաշրջության բնագավառում կարող է արագ և բեկումնային զարգացում գրանցել

14 մարտի 2011
Բեկոր Փափազյան
Արդեն մի քանի տարի է , ինչ զբոսաշրջությունը Հայաստանի կառավարության կողմից հռչակվել է որպես տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը: Չնայած պետության և մասնավոր հատվածի կողմից ձեռնարկվող քայլերին, այս ոլորտը կարիք է զգում մշտական ուշադրության ու նորարարական մոտեցումների: Հայաստանի կառավարության և ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպական միության, Միջին Արևելքի առաջատար գործարարների համագործակցության հիմքի վրա ստեղծված Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության առաջնահերթություններից մեկը պետություն-մասնավոր հատված փոխգործակցության միջոցով ազգային մրցունակության հասելն է ինչպես առողջապահության, կրթության, այնպես էլ զբոսաշրջության և այլ ոլորտներում: Զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրների, անելիքների ու նորարարական մտահղացումների իրականացման ուղիների մասին PanARMENIAN.Net գործակալության հետ զրույցում պատմել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:

Կարինե Աճեմյան, Նաիրա Զոհրաբյան.

Պատգամավոր կանայք ցանկանում են Հայաստանի գեղեցիկ սեռին սիրված լինել ոչ միայն Մարտի 8-ին, այլ ողջ տարվա ընթացքում

8 մարտի 2011
Կարինե Աճեմյան, Նաիրա Զոհրաբյան
Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ PanARMENIAN.Net-ը հարցում է անցկացրել Հայաստանի Ազգային ժողովի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում: Հայաստանի խորհրդարանի տարբեր խմբակցությունների կին պատգամավորները պատմում են այն մասին, թե ինչպես են մտադիր նշել տոնը, ինչպիսի հիշարժան նվերներ են ստացել Մարտի 8-ի կապակցությամբ, ինչպես նաև շնորհավորում են հայ կանանց տոնը: Իրենց բարեմաղթանքներն են հղել ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից Կարինե Աճեմյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Լևոն Պաչաջյան և Արթուր Եդիգարյան.

Լևոնի կինը նրա հավատարիմ երկրպագուն է, իսկ Արթուրի կինը խորհուրդ է տալիս նրան` ինչպես խաղալ ֆուտբոլ

26 փետրվարի 2011
Լևոն Պաչաջյան և Արթուր Եդիգարյան
PanARMENIAN.Net-ը շարունակում է ծանոթացնել իր ընթերցողներին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Այս անգամ կիսապաշտպաններ Լևոն Պաչաջյանը և Արթուր Եդիգարյանը, որոնք հանդես են գալիս Իրանի առաջնությունում «Սանատ Նավթ» և «ՊԱՍ Համադան» ակումբներում, պատմել են, թե ինչպես են հարմարվել Իրանում, ինչպես են առաջարկություն արել իրենց երկրորդ կեսերին և պատմել իրենց մանկական չարաճճիությունների մասին:

Վալերի Կիպորենկո.

Բաքվում անկարգություններն ուղեկցվել են նույն կարգախոսներով, ինչ և Սումգայիթում

13 հունվարի 2011
Վալերի Կիպորենկո
21 տարի առաջ Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը. ԽՍՀՄ ՊԱԿ քննիչների շարքում Ադրբեջանում իր առաքելությունն էր կատարում նաև Վալերի Կիպորենկոն: ԽՍՀՄ ՊԱԿ քննիչների խմբի շարքում նա յոթ ամիս աշխատել է Սումգայիթում և Բաքվում, 1990-ին եղել է Կիևի զինվորական շրջանի հարցերով ԽՍՀՄ ՊԱԿ հատուկ բաժնի ավագ քննիչ: Գնդապետ Կիպորենկոն կիսվել է այդ տարիների իր հիշողություններով PanARMENIAN.Net և Analitika.at.ua հետ:

Վահե Գուլյան.

Մեծ ընկերությունները փորձում են ցույց տալ, որ հոգում են մարդկանց անձնական տեղեկատվության գաղտնիության մասին, սակայն իրականում ոչինչ չեն անում դրա համար

17 դեկտեմբերի 2010
Վահե Գուլյան
2010 թվականի նոյեմբեր ամսին տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում ամենաքննարկվող թեմաներից էր Google համակարգում հայտնաբերված լուրջ «անցքը», որը թույլ էր տալիս անձնական տեղեկատվության բացահայտում, ինչը կարող էր օգտագործվել չարագործների կողմից: Պատմության հերոսը 21-ամյա ամերիկաբնակ և ծնունդով հայաստանցի Վահե Գուլյանն էր, ով, գտնելով սխալը, փորձել էր տեղեկացնել այդ մասին Google-ին, սակայն պատասխան չէր ստացել: Երբ պարզվել էր, որ խոցելիությունը վերաբերում է ոչ միայն Gmail էլ. փոստի օգտագործողներին, այլ նաև Google Appls-ի օգտագործողներին (որոնց թվում են մի շարք պետական կազմակերպություններ ԱՄՆ-ում և ողջ աշխարհում), Վահեն որոշել էր գրել ՏՏ ոլորտի ամենահայտնի բլոգերից մեկի` TechCrunch-ի խմբագրին, ցուցադրելով խոցելիությունը իր իսկ բլոգում, որը տեղադրված էր Google-ի սեփական Blogger համակարգում: Աղմկահարույց պատմության մանրամասները Վահեն պատմում է PanARMENIAN.Net-ի թղթակցին` բացառիկ հարցազրույցի շրջանակներում:

Կլաուդիա Կարդինալե.

Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ

13 հուլիսի 2010
Կլաուդիա Կարդինալե
Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում:
 
---