ԵԱՀԿ ՄԽ. Ցանկանում էին ինչպես ավելի լավ է, բայց ստացվեց՝ ինչպես միշտ

25 մարտի 2011 - 13:23 AMT  14:46 GMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) ներկայացրել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոյին դաշտային առաքելության զեկույց Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներում իրավիճակի մասին: Զեկույցն այնպիսին է, ինչպիսին կարելի էր սպասել. միջնորդները ցանկացել էին ինչպես ավելի լավ է, ստացվել էր ինչպես միշտ՝ աղոտ և միակողմանի:

Հայ երիտասարդությունն ավելի հանդուրժող է Նովրուզի օրերին Հայաստան եկող իրանցիների նկատմամբ, քան ավագ սերունդը

21 մարտի 2011 - 17:56 AMT  14:46 GMT
Մարտի 21-28-ն Իրանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը կհասնի գագաթնակետի, քանի որ հենց այդ օրերին իրանցի զբոսաշրջիկները գալիս են Հայաստան մահմեդական Նոր տարին` Նովրուզ Բայրամը տոնելու համար: Ամեն տարի այս տոնի օրերին Հայաստան է այցելում շուրջ 20.000 իրանցի: Բնակչությունը տարբեր կերպ է արձագանքում Երևանում Նովրուզը տոնելու փաստին. ոմանց դա նյարդայնացնում է, ոմանց` ուրախացնում, մի քանիսը նույնիսկ չեն նկատում երկրում իրանցիների ներկայությունը:

Երկու օրերի ընթացքում ֆուտբոլային երկրպագուները կդիտեն Հայաստան-Ռուսաստան երեք դիմակայություններ

19 մարտի 2011 - 15:19 AMT  14:46 GMT
Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև ԵԱ 2012-ի ընտրական խաղ. Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը հայտնել է ֆուտբոլիստների անունները, որոնք 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում հանդես կգան Հայաստանի հավաքականի հետ և ընկերական հանդիպում կանցկացնեն Քաթարի հետ:

Ինչո՞ւ են Հայաստանում էլեկտրոնային մարքեթինգն այդքան հաճախ շփոթում սպամի հետ

18 մարտի 2011 - 13:17 AMT  14:46 GMT
Հայաստանում աճում է էլեկտրոնային մարքեթինգի ծառայություններ առաջարկող ընկերությունների թիվը: Էլեկտրոնային մարքեթինգը կոմերցիոն նյութերի էլ.փոստ առաքում է թիրախային լսարանին: Սակայն, ընդհանուր առմամբ այդ ոլորտը երկրում դեռ զարգացած չէ և հաճախ նման տիպի հաղորդագրությունները հասցեատերերի, կամ mail-սերվերների կողմից (ինչն ավելի վատ է) ընկալվում են որպես սպամ: PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձել է պարզել, թե իրականում ինչ վիճակում է գտնվում էլեկտրոնային մարքեթինգը Հայաստանում և ինչ է հարկավոր անել այդ ոլորտի զարգացման համար:
Երևանի գրեթե բոլոր թանգարաններն ուշադրության և միջոցների կարիք ունեն

Երևանի գրեթե բոլոր թանգարաններն ուշադրության և միջոցների կարիք ունեն

3 մարտի 2011 - 17:11 AMT  14:46 GMT
Երևանում ընդհանուր առմամբ հաշվվում են տարբեր թեքումներով ավելի քան 30 թանգարաններ: Դրանցից գրեթե բոլորը գտնվում են մշակույթի նախարարության և ՀՀ ԳԱԱ հոգածության տակ, և գրեթե բոլորը նյութական միջոցների կարիք ունեն, ինչն իր հերթին խանգարում է շատ պլանների և մտադրությունների իրականացմանը, այդ թվում` ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ցուցահանդեսներին մասնակցությանը: Անբավարար միջոցները թույլ չեն տալիս բարձրացնել թանգարանների աշխատողների աշխատավարձը, որի պատճառով շատ մասնագետներ ուղղակի չեն ցանկանում աշխատել թանգարաններում:

Սոցիալական բողոք. Սանձել ալիքը

26 փետրվարի 2011 - 12:31 AMT  14:46 GMT
Ընդդիմադիրների վերջին ելույթները տարբեր ցույցերում և մամլո ասուլիսներում ցուցաբերում են իշխանության համար պայքարում գոյություն ունեցող սոցիալական բողոքն օգտագործելու նրանց մտադրությունը և ժողովրդական բողոքի ալիքի վրա իշխանության գալու ցանկությունը: Արաբական աշխարհում վերջին դեպքերը, մասնավորապես Եգիպտոսի և Թունիսի ժողովրդական ելույթների հաջողություններն ընդդիմության մոտ հաջողությայն հույսեր են արթնանցնում, իսկ իշխանության ներկայացուցիչների մոտ՝ սեփական իշխանության պահպանման համար վտանգ: Եթե ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեմ են իշխանությունը բռնի ուժով փոխելուն, ապա ՀԱԿ-ն, ինչպես միշտ, ավելի արմատական է իշխանության գալու իր ձգտման մեջ: ՀԱԿ-ից փորձում է ետ չմնալ նաև Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, որը փետրվարի 15-ի իր ցույցում նախագահի աշխատակազմին է հանձնել վերջնագիր քաղաքական և տնտեսական պահանջներով՝ սպառնալով դրանք հաշվի չառնելու դեպքում իշխանություններին փետրվարի 28-ի իր ցույցում «կարմիր քարտ» ցույց տալ:
---