Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին զագացումները

Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին զագացումները

21 մայիսի 2011 - 09:45 AMT  18:44 GMT
Մայիսի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Վաշինգտոնի «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում

Չի կարելի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ելնելով միայն կոնյուկտուրային պատկերացումներից

20 մայիսի 2011 - 12:57 AMT  18:44 GMT
Իսրայելի Քնեսեթը հերթական անգամ քննարկման է դրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Մայիսի 18-ին Քնեսեթի լիագումար նիստում կայացել է քվեարկություն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Ալեքս Միլերի գլխավորությամբ կրթության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնաժողովի քննարկմանը հանձնելու մասին: 20 հոգի «կողմ» են քվեարկել, ոչ ոք «դեմ» չի եղել: Քվեարկության նախաձեռնողը դարձել է Լիտվայից Զախավա Գալյոնը (ՄԵՐԵՑ), որը փոխառել է «հայկական էստաֆետը» հանգիստի գնացած համակուսակից Խայիմ Օրոնից:
Երևանի կենտրոնում գերադասում են պատմական արտեֆակտներ «չգտնել», իսկ գտածը հայտնվում է օլիգարխների ամառանոցներում

Երևանի կենտրոնում գերադասում են պատմական արտեֆակտներ «չգտնել», իսկ գտածը հայտնվում է օլիգարխների ամառանոցներում

17 մայիսի 2011 - 11:44 AMT  18:44 GMT
2009 թ. Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում` Հայաստանի պատմության թանգարանի ետնամասում, շինարարական աշխատանքներ կատարելիս հայտանաբերվել են ձիթհանի երկու աղացաքարեր: Աղացաքարերը հայտնաբերվել են 2 մետր խորության վրա: Այս մասին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին հայտնել էին տեղի բնակիչները: Նույն ինտիտուտի ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյանն այցելել էր հնավայր և արձանագրել աղացաքարերի առկայության փաստը և տեղում կատարել ուսումնասիրություններ:

Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին չինական նախազգուշացումը

26 ապրիլի 2011 - 16:38 AMT  18:44 GMT
Հայ ազգային կոնգրեսի վերջին ցույցերը հասարակության մեջ շատ հարցեր են ծնել: Իշխանությունների հետ ՀԱԿ-ի պայքարի կտրուկ փոփոխությունը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն իշխանությունների հետ երկխոսության անհրաժեշտության մասին և դրան ՀԱԿ-ի պատրաստակամությունը հետքրքիր քննարկումներ են ծնել քաղաքական գործիչների և փորձագետների շարքում ու տարաբնույթ լուրեր հասարկության մեջ: Գլխավոր հարցը, որին բոլորը փորձում են պատասխան գտնել` իսկապես Լևոն Տեր-Պետրոսյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ, թե նրա հայտարարությունները միայն տակտիկական հնարք են իշխանությունների դեմ պայքարում:

Գործատու և աշխատանք փնտրող Հայաստանում, ինչպես ընտրել միմյանց

26 ապրիլի 2011 - 14:11 AMT  18:44 GMT
Աշխատանքային հայտարարություններ տարածող կայքերի քանակը Հայաստանում վերջին մի քանի տարիներին ավելացել է և շարունակում է ավելանալ։ Թե որքանով են օգտակար և հարմարավետ այս կայքերը թե՛ աշխատանք փնտրողի, թե՛ գործատուի համար, պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։
Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել

Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել

7 ապրիլի 2011 - 14:59 AMT  18:44 GMT
Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից:
---