Գործատու և աշխատանք փնտրող Հայաստանում, ինչպես ընտրել միմյանց

Արփինե Գրիգորյան. Յուրաքանչյուր աշխատանք փնտրող կարիք ունի իմանալ, թե ինչու՞ է գործատուն գրավիչ

Աշխատանքային հայտարարություններ տարածող կայքերի քանակը Հայաստանում վերջին մի քանի տարիներին ավելացել է և շարունակում է ավելանալ։ Թե որքանով են օգտակար և հարմարավետ այս կայքերը թե՛ աշխատանք փնտրողի, թե՛ գործատուի համար, պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։

PanARMENIAN.Net - Hr.am կայքը գործում է 2007թ-ից։ Կայքի հիմնական ուղղությունը մարդկային ռեսուրսներն են։ Կայքում կարելի է գտնել աշխատանքի և թրեյնինգների հայտարարություններ, քննարկել մասնագիտական հարցեր փորձագետների հետ:Կայքի մարկետինգի պատասխանատու Տաթև Աբրահամյանը PanARMENIAN.Net ի թղթակիցին ասաց, որ կայքում հայտարարություն տեղադրելն անվճար է. «Յուրաքանչյուր կազմակերպություն հայտարարություն տեղադրելուց առաջ գրանցվում է, ապա հաստատվում մեր կողմից և անվճար տեղադրում է հայտարարությունները։ Մենք շահույթ չունենք այս գործընթացից, միայն հսկում ենք, որ գրանցվող յուրաքանչյուր կազմակերպություն իրապես գոյություն ունեցող և գործող լինի»։

Hr.am կայքը բաց է յուրաքանչյուր աշխատանք փնտրողի համար։ Ըստ Տաթև Աբրահամյանի՝ աշխատանք փնտրողի համար ավելի նպատակահարմար կլինի գրանցվելը. «Գրանցվելով աշխատանք փնտրողը ստեղծում է իր վիրտուալ ռեզյումեն, տեսնում հայտարարությունները դասակարգված ըստ ոլորտների և բաժանորդագրվելով ցանկալի ոլորտներում՝ էլ.փոստին ստանում է ընտրված ոլորտի նոր հայտարարությունները»։

Ինչպես ավելացրեց Տաթև Աբրահամյանը hr.am-ում ամենից շատ թարմացվում է ՏՏ ոլորտ ոլորտ բաժինը՝ ինչը վկայում է, որ ՏՏ ոլորտի մասնագետների պահանջարկը մեծանում է։

Կարիերայի կենտրոնը՝ careercenter.am կայքը գործում է 2002թ-ից: Չնայած կայքը գործում է երկար ժամանակ, սակայն այն ֆունկցիոնալ և արտաքին ոչ մի փոփոխություն չի ունեցել: Կենտրոնի նախագահ Արմեն Երեմյանը ասաց, որ կայքին զուգահեռ գործում են նաև careerhouse.com/.am կայքերը՝ անգլերեն և հայերեն լեզուներով. «Քանի որ մարդիկ չեն սիրում փոփոխություններ մենք այն չենք փոխում: Սակայն փոխարենը 2006-ից ստեղծել ենք այլ կայք, որը ներառում է բոլոր ժամանակակից ֆունկցիաները՝ օնլայն ռեզյումեներ, որոնումներ, ռեզյումներեի գնում»: Ինչպես նշեց Արմեն Երեմյանը եթե կազմակերպությունը շատ է հավանել աշխատանք փնտրողի ռեզյումեն և ցանկանում է կոնտակտային տվյալներ տեսնել, պետք է վճարի. «Մենք օգտագործում ենք ռեզյումե գնելու գաղափարը: Վճարը կազմում է 95 ԱՄՆ դոլար: Սակայն նման դեպքերը քիչ են լինում»:

careercenter.am-ում չկան դասակարգումներ ըստ ոլորտների: Ըստ Արմեն Երեմյանի դա անիմաստ է, քանի որ հայտարարությունները շատ չեն:

jobfinder.am կայքի հիմնադիր Արման Մարգարյանը ասաց, որ կայքն իր առջև խնդիր է դրել ոչ միայն բավարարել գործատուների պահանջները, այլև աշխատանք փնտրողների. «Մենք առաջին կայքն ենք, որ մտածում ենք նաև աշխատանք փնտրողի մասին: Մենք ունենք հատուկ որոնողական համակարգ, այստեղ գործում են նույն Գուգլի կանոնները: Միայն թե որոնումը կատարվում է համապատասխան լուրջ՝ աշխատանքի հայտարարություններ տարածող կայքերում:

«Բացի մեր հայտարարություններից, ցանկացած այցելու կարող է տեսնել այլ կայքերի հայտարարութուններ: Օրինակ՝ մեր որոնողական համակարգը սկան է անում որոշ բանկերի կամ այլ կազմակերպությունների կայքերի թափուր աշխատատեղերի էջը և ցուցադրում»,-նշեց Արման Մարգարյանը:

Արման Մարգարյանը նշեց, որ խրախուսվում է, երբ աշխատանք փնտրողը գրանցվում է կայքում.«Տվյալ դեպքում նրա ընտրվելու հնարավորությունները մեծանում են, օնլայն ռեզյումե ունենալը շատ կարևոր է, քանի որ մեր կայքում գրանցված գործատուները հաճախակի հայտարարություն տարածելու փոխարեն միանգամից որոնում են կատարում ռեզյումների մեջ» և ավելացրեց, որ չնայած դրան, իհարկե յուրաքանչյուր աշխատանք փնտրող ինքն է ընտրում ինչպես դիմել գործատուին՝ անմիջապես էլ.հասցեի միջոցով, թե կայքի միջոցով:

Ըստ jobfinder.am կայք վերջին մեկ ամսվա վիճակագրության՝ Հայաստանում մեծ պահանջարկ ունեն ՏՏ ոլորտի մասնագետները. «Մեր կայքում ամենից շատ հայտարարություններ հայտնվում են ՏՏ ոլորտի բաժնում։ Ըստ վիճակագրության՝ 35% կազմում են ՏՏ ոլորտի, 21% բանկային, 13% վաճառքի, 10% ադմինիստրատիվ, 9% գովազդի, մարքետինգի և 12% այլ ոլորտների հայտարարությունները»։

Հանրային կապերի և HR մասնագետ Արփինե Գրիգորյանը պատմեց մի քանի կանոն, որոնք ճիշտ է օգտագործել՝ գոհացնելու համար թե՛ գործատուին, թե՛ աշխատանք փնտրողին:

«Շատ կարևոր է, որ որոնման հնարավորություն լինի թե՛ գործատուի համար, թե՛ աշխատանք փնտրողի: Հնարավոր լինի փնտրել թե՛ որքան աշխատավարձով կամ դրույքում աշխատանք են փնտրում: Որպեսզի screening և short list անելու հնարավորություն լինի»,-նշեց Արփինե Գրիգորյանը և ավելացրեց, որ ցանկալի է կայքում գտնել ռեզյումեներ կազմելու օրինակներ: Արփինե Գրիգորյանը նշեց, որ յուրաքանչյուր աշխատանք փնտրող կարիք ունի իմանալ, թե ինչու՞ է գործատուն գրավիչ.«Ինչ պայմաններ են առաջարկելու, ինչպիսին է միջավայրը և այլն, շատ գեղեցիկ կլիներ գտնել որոշակի նկարներ, գործատուին լավ ներկայացնել, ինչպես նաև ցանկալի կլիներ կայքերում գտնել որոշակի վիճակագրություն, թե որքան են վճարում միջինում օրինակ մարկետինգի մասնագետներին»:

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---