Ուշադրության կենտրոնում
Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել

Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել

10:37 AMT  06:37 GMT
Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել։ Մասնավորապես, Դավթաշեն թաղամասում ապրիլի 26–ին քաղաքացիները 15 րոպեով փակել են ճանապարհը, հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը։ «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ամբողջ հայության ու Հայաստանի հարցն է»,– ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։ Առավոտյան բեռնատարով փակել էին Ազատության պողոտան, հայտնում է Sputnik Արմենիան։ Այդ մասին վկայող կադրեր է հրապարակել 24news–ը։ Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից
Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է
ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները
Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին
Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում
---